peoplepill id: vilik-gabazyan
VG
Armenia
5 views today
5 views this week
Vilik Gabazyan
Armenian artist

Vilik Gabazyan

The basics

Quick Facts

Intro
Armenian artist
A.K.A.
Վիլեն Գաբուզյան
Places
Work field
Gender
Male
Place of birth
Vanadzor
Place of death
Vanadzor
Age
54 years
The details (from wikipedia)

Biography

Վիլիկ Գառնիկի Գաբազյան (մայիսի 11, 1948({{padleft:1948|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}}), Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան - մայիսի 6, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:6|2|0}}), Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1974)։

Կենսագրություն

Վիլիկ Գաբազյանը ծնվել է 1948 թվականին Կիրովականում։ 1964-1968 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1968 թվականից դասավանդել է Կիրովականի նկարչական դպրոցում։ 1970-ակաների վերջերից և 1980-ական թվականներին Երևանում և Կիրովականում մասնակցել է մոնումենտալ որմնանկարների ձևավորմանը, եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի ձևավորող, 1996-2001 թվականներին՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Վրաստանի ազգային թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում ու մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ

  • «Ինքնանկար»
  • «Սևակի դիմանկարը»
  • «Տոն»
  • «Նատյուրմորտ տանձերով»
  • «Նատյուրմորտ»
  • «Մարինկայի դիմանկարը»
  • «Պարեկների հերթափոխ»
  • «Կիթառով նատյուրմորտ»
  • «Սկուտեղով նատյուրմորտ»
  • «Ծխամորճով նատյուրմորտ»
  • «Կիրակի օրը»
  • «Սպիտակ նատյուրմորտ»
  • «Հանգիստ ճանապարհին»
  • «Մղձավանջ»
  • «Անի քաղաքի թագուհին»

Ցուցահանդեսներ

  • 16 աշխատանք, 1971 թ.
  • Քիմիկոսների մշակույթի տուն (Վանաձոր, 50 աշխատանք), 1974 թ.
  • Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան, 30 գեղանկարչական և 20 գրաֆիկական աշխատանք), 1976 թ.
  • Գեղարվեստի թանգարան (Սոչի, 30 աշխատանք), 1995 թ.
  • Ծննդյան 50-ամյակին նվիրված ցուցահանդես (Վանաձոր, Կերպարվեստի թանգարան, ավելի քան 60 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք), 1998 թ.

Հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների է մասնակցել Դանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լեհաստանում, Գերմանիայում, Արգենտինայում, Ռուսաստանում։

Պարգևներ, մրցանակներ

  • ՀԼԿԵՄ II աստիճանի դիպլոմ, 1973 թ.
  • Այսրկովկասյան երկամյա պարբերականի ցուցահանդեսի ոսկե մեդալ, 1986 թ.
  • Անդրկովկասի բիենալեի ոսկե շքանշան և I աստիճանի դիպլոմ, 1986 թ.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vilik Gabazyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Vilik Gabazyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes