Vilik Gabazyan
Quick Facts
Biography
Վիլիկ Գառնիկի Գաբազյան (մայիսի 11, 1948({{padleft:1948|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}}), Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան - մայիսի 6, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:6|2|0}}), Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1974)։
Կենսագրություն
Վիլիկ Գաբազյանը ծնվել է 1948 թվականին Կիրովականում։ 1964-1968 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1968 թվականից դասավանդել է Կիրովականի նկարչական դպրոցում։ 1970-ակաների վերջերից և 1980-ական թվականներին Երևանում և Կիրովականում մասնակցել է մոնումենտալ որմնանկարների ձևավորմանը, եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի ձևավորող, 1996-2001 թվականներին՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը։
Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Վրաստանի ազգային թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում ու մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործություններ
- «Ինքնանկար»
- «Սևակի դիմանկարը»
- «Տոն»
- «Նատյուրմորտ տանձերով»
- «Նատյուրմորտ»
- «Մարինկայի դիմանկարը»
- «Պարեկների հերթափոխ»
- «Կիթառով նատյուրմորտ»
- «Սկուտեղով նատյուրմորտ»
- «Ծխամորճով նատյուրմորտ»
- «Կիրակի օրը»
- «Սպիտակ նատյուրմորտ»
- «Հանգիստ ճանապարհին»
- «Մղձավանջ»
- «Անի քաղաքի թագուհին»
Ցուցահանդեսներ
- 16 աշխատանք, 1971 թ.
- Քիմիկոսների մշակույթի տուն (Վանաձոր, 50 աշխատանք), 1974 թ.
- Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան, 30 գեղանկարչական և 20 գրաֆիկական աշխատանք), 1976 թ.
- Գեղարվեստի թանգարան (Սոչի, 30 աշխատանք), 1995 թ.
- Ծննդյան 50-ամյակին նվիրված ցուցահանդես (Վանաձոր, Կերպարվեստի թանգարան, ավելի քան 60 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք), 1998 թ.
Հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների է մասնակցել Դանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լեհաստանում, Գերմանիայում, Արգենտինայում, Ռուսաստանում։
Պարգևներ, մրցանակներ
- ՀԼԿԵՄ II աստիճանի դիպլոմ, 1973 թ.
- Այսրկովկասյան երկամյա պարբերականի ցուցահանդեսի ոսկե մեդալ, 1986 թ.
- Անդրկովկասի բիենալեի ոսկե շքանշան և I աստիճանի դիպլոմ, 1986 թ.