peoplepill id: narineh-malyan
NM
3 views today
3 views this week
Narineh Malyan

Narineh Malyan

The basics

Quick Facts

Gender
Female
Place of birth
Yerevan
Age
64 years
Family
Father:
Henrik Malyan
The details (from wikipedia)

Biography

Նարինե Հենրիկի Մալյան (1960, նոյեմբերի 11, Երևան), հայ բեմադրիչ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)։

Հենրիկ Մալյանի դուստրը։

Կենսագրություն

Նարինե Մալյանը ծնվել է Երևանում կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1977-1981 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում (Յուրի Երզնկյանի արվեստանոց)։ 1981 թվականից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտ արտադրամասում ռեժիսորի ասիստենտ՝ Ռոբերտ Սահակյանցի մոտ, 1984-1992 թվականներին՝ «Հայֆիլմ»-ի կինոդերասանի թատրոն-ստուդիայի ռեժիսորի օգնական։ 1984-1986 թվականներին զուգահեռ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել գեղարվեստական ձևավորողի դիպլոմ։ 1992-1996 թվականներին եղել է Հայաստանի ազգային ֆիլմադարանի հեռուստալրագրող, 1998-2000 թվականներին՝ «Երևան FM» ռադիոկայանի գեղարվեստական ղեկավար։ 2001 թվականին համագործակցել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ։ 2005 թվականին մասնակցել է Սպահանի կարճամետրաժ կինոնկարների 3-րդ միջազգային փառատոնին։ 2002 թվականից Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ 2006 թվականին մասնակցել է Մոսկվայի «Новая Драма» միջազգային թատերական փառատոնին և «Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է Փարիզում, Մարսելում և Կանադայում: 2005 թվականին հրավիրվել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի կողմից՝ որպես «Ժառանգության իրավունք» ներկայացման բեմադրիչի օգնական։ 2007 թվականին հանդես է եկել Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոնի Գոգոլի «Ամուսնություն» ներկայացման գեղարվեստական ղեկավար:

Ստեղծագործություններ

Բեմադրություններ

  • Միտուայի «Նվագակցողը», 1985
  • Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» (Գ. Բաբայանի հետ համատեղ), 1988
  • Արդենի «Խաղաղ հանգրվան», 1990
  • Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա», 2004 («Արտավազդ» մեդալ, 2005)
  • Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ «Պատմություններ գնացքում», 2008(ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն ռեժիսուրա» անվանակարգում և «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխության «Թատրոն» մրցանակ)
  • Վարդգես Պետրոսյանի «Խոստովանություն թատրոնում» և «Ճակատագրի կատակներ», 2010
  • Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելան»

Ֆիլմեր

  • Էտյուդ, 1981
  • «Առանց խոսքի» վավերագրական կինոնկար, 1981
  • «Վերջապես գալիս եմ տուն» վավերագրական կինոնկար, 2001 («Կին» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 2004)
  • «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» (կարճամետրաժ)

    Պարգևներ,մրցանակներ

    • Երևանի քաղաքապետարանի «Երևանի Զինանշան» հուշամեդալ (2010)
    • ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ (2011)
    • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)

      Ծանոթագրություններ

      Արտաքին հղումներ

      The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
      Lists
      Narineh Malyan is in following lists
      comments so far.
      Comments
      From our partners
      Sponsored
      Narineh Malyan
      arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes