peoplepill id: manvel-kyumushkanetsi
MK
4 views today
4 views this week
Manvel Kyumushkanetsi
մատենագիր, եկեղեցական գործիչ

Manvel Kyumushkanetsi

The basics

Quick Facts

Intro
մատենագիր, եկեղեցական գործիչ
Work field
Gender
Male
Place of birth
Gümüşhane
Place of death
Stary Krym
Age
75 years
The details (from wikipedia)

Biography

Մանվել (Ստեփանոս) Կյումուշխանեցի, Գյումուղխանեցի (1 հունվարի, 1768, Գյումուշխանե-4 դեկտեմբերի, 1843, Հին Ղրիմ (թաղվել է հայոց Սուրբ Խաչ վանքում)), հայ մատենագիր, եկեղեցական գործիչ։

Կենսագրություն

Մանվել Կյումուշխանեցին ծնվել է Գյումուշխանե քաղաքում (այժմ՝ Թուրքիա): Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կարինում։ Աշակերտել է Ամասիայի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Սեբաստացուն, որի «սրբազնագործ աջովն» էլ 1796 թվականին ձեռնադրվել է աբեղա, ապա՝ վարդապետ։ 1802 թվականին անցել է Ռուսաստան, աշխատել Պետերբուրգում (այժմ՝ Լենինգրադ): Լազարյանների աջակցությամբ և նրանց ջանքերով Ռուսաց ցարը և կառավարությունը հակվել են Դանիել Ա Սուրմառեցու կողմը: 1804 թվականին Եփրեմ արքեպիսկոպոս Ձորագեղցին Մանվել Կյումուշխանեցուն կարգել է Գրիգորիուպոլիս հայաբնակ քաղաքի առաջնորդական հաջորդ: Դանիել Ա Սուրմառեցու մահից հետո կաթողիկոս է ընտրվել Եփրեմ Ա Ձորագեղցին, ով Մանվել Կյումուշխանեցու հետ ներկայացել է կայսրին: Վերջինս Մանվել Կյումուշխանեցուն պարգևատրել է ադամանդազարդ խաչով:

Վերադառնալով Գրիգորիուպոլիս՝ ՄանվելԿյումուշխանեցին բացել է ուսումնարան, կառուցել առաջնորդարան: Ռուսահայոց թեմի նորընտիր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոսպոս Գառնակերյանի հրամանով նշանակվել է Ղրիմի Սուրբ Խաչ վանքի վանահայր՝ գաղթական բուլղարացիների խլած վանքապատկան հողերը հետ վերցնելու հանձնարարականով: Տեղափոխվելով Սուրբ Խաչ վանք՝ բարեկարգել է վանքը, 15 տարի անդուլ պայքարից հետո հետ վերցրել խլված հողերը, Ղարասուբազար քաղաքում դպրոց բացել, 1819 թվականին իր ութ աշակերտներին ուղարկել Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում ուսանելու, միաժամանակ ճեմարանին նվիրաբերել 62 ընտիր ձեռագիր մատյան: Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից հետո, 1827 թվականին Ներսես Աշտարակեցու հրավերով մեկնել է Էջմիածին, նշանակվել վանական կառավարության և բարձրագույն խորհրդարանի՝ Սինոդի անդամ, ձեռագրատան տնօրեն, կարգավորել ձեռագրատունը, կորստից փրկել մշակութայինարժեքներ: Սակայն Ներսես Աշտարակեցու «պատվավոր» աքսորից հետո քաշվել է Խոր վիրապի, ապա՝ Սևանի վանքը, մտադրվել ընդմիշտ մնալ Սևանում, այնտեղ հայ առաջադեմ գործիչների հետ հաստատել գիտական միաբանություն, բայց չի կարողացել իրականացնել իր մտադրությունը: Սևանից մեկնել է Թիֆլիս, 1836 թվականին վերադարձել Գրիգորիուպոլիս և Ղրիմ:

Աշխատություններ

Գրել է պատմական («Կշիռ որպիսածանոյց», 1803, «Պատմութիւն եղելութեանց ընդ մէջ կաթողիկոսացն Դանիէլի և Դաւթի», 1803 «Պատմութիւն անցից անցելոց Սեւանայ վանուց», 1830, հրա. 1871), հուշագրական («Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց...», 1830-1839, «Աղէտ գիտելեաց մերոց», 1831), կրոնաբարոյախոսական («Դպրություն մանկանց», աշխարհաբար դասագիրք, 1821, «Լուծ արմատոյն մերոյ», 1832, հրտ. 1841), դավանաբանական («Դեղաթափ ընդդեմ լիւթերականաց աղանդին», 1836, Նամակ Մխիթարյաններին, 1814) և այլ երկեր, թղթեր, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են և հարուստ նյութ են պարունակում 18-19-րդ դարերի հայ մշակութային, եկեղեցական ու քաղաքական կյանքի, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դրանց ինքնագրերը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և այլուր։

Մանվել Կյումուշխանեցին հաճախ հանդես է եկել նաև Շահինյան, Ալթունյան ազգանուններով։

Մահ

Մահացել է Հին Ղրիմում: Թաղված է Սուրբ Խաչ վանքում:

Գրականություն

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան 2002:
  • Անձնական պատմութիւն Մանուէլ Կիւմուշխ անացի վարդապետի, Ալթունեանի կամ Շահինովի, «Դիվան Հայոց պատմութեան», գիրք 12, Թ., 1917:
  • Շահազիզ Ե., Շահինյան Մանվել ծայրագույն վարդապետ Գյումուշխանեցի, «Էջմիածին»,1946, դ 6–7:
  • Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809–1836), Ե., 1967:
  • Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Ե., 1962:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 241 Manvel Kyumushkanetsi
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Manvel Kyumushkanetsi is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Manvel Kyumushkanetsi
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes