peoplepill id: igit-gharibyan
IG
Armenia
8 views today
8 views this week
Igit Gharibyan
Armenian historian, archaeologist

Igit Gharibyan

The basics

Quick Facts

Intro
Armenian historian, archaeologist
Places
Work field
Gender
Male
Place of birth
Meghradzor
Age
87 years
The details (from wikipedia)

Biography

Իգիթ Գարեգինի Ղարիբյան (դեկտեմբերի 1, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:1|2|0}}), Մեղրաձոր, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ պատմաբան, հնագետ: Պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2005):

Կենսագրություն

Իգիթ Ղարիբյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում: 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1947 թվականին ընդունվել և 1957 թվականին ավարտել է Երևանի է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: 1957-1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1960-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումները» թեմայով: 1974 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը)» թեմայով: 1968 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում: 2001-2004 թվականներին եղել է ԵՊՀ հնագիտության, 2005 թվականից մինչև 2009 թվականը՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, 2000 թվականին՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2003 թվականից համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հնագիտության բաժնում: 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Գիտահետազոտական գործունեությունը

Իգիթ Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին: Իգիթ Ղարիբյանը հնագիտական արշավախմբեր է ղեկավարել Կյուրիկյանների մայրաքաղաք Լոռե քաղաք-ամրոցում (1966-1974 թթ.), Թանահատի վանական համալիրում (1970-1982 թթ.) և Բջնի ամրոցում (1977-1980 թթ. և 2003-2007 թթ.): Մասնակցել է նաև Դվինի, Արմավիրի, Գառնիի, Սպիտակի և Լճաշենի հնագիտական պեղումներին: Իգիթ Ղարիբյանը հեղինակ է Միջնադարյան Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, վիմագրությանը, ճարտարապետությանը և նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70 հոդվածների և 4 մենագրությունների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական երկու ատենախոսություն: Իգիթ Ղարիբյանը զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում, Բաթումիում, Աշխաբադում):

Պարգևներ, մրցանակներ

  • Մովսես Խորենացու մեդալ
  • ԵՊՀ «Ոսկե մեդալ», 2007
  • ԵՊՀ «Վաստակագիր», 2014

Երկեր

  • Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագիր արձանագրությունները), Երևան, 1983, 244 էջ:
  • Հրաշագործ սուրբ Գեղարդը, Երևան, 2003, 62 էջ:
  • Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները, Երևան, 2009, 282 էջ:
  • Արծափ - Մեղրաձոր, Երևան, 2006, 536 էջ:
  • Հովհանավանքը և Մուղնու սուրբ. Գևորգ վանքը ըստ Զաքարիա Սարկավագի, «Տարեգիրք», Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, Երևան, 2005, էջ 188-201:
  • Հրաշագործ սուրբ Գեղարդը «Աստվածաշնչական Հայաստան», Երևան, 2005, էջ 211-233:

Գրականություն

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 183-184:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Igit Gharibyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Igit Gharibyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes