Igit Gharibyan
Quick Facts
Biography
Իգիթ Գարեգինի Ղարիբյան (դեկտեմբերի 1, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:1|2|0}}), Մեղրաձոր, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ պատմաբան, հնագետ: Պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2005):
Կենսագրություն
Իգիթ Ղարիբյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում: 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1947 թվականին ընդունվել և 1957 թվականին ավարտել է Երևանի է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: 1957-1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1960-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումները» թեմայով: 1974 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը)» թեմայով: 1968 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում: 2001-2004 թվականներին եղել է ԵՊՀ հնագիտության, 2005 թվականից մինչև 2009 թվականը՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, 2000 թվականին՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2003 թվականից համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հնագիտության բաժնում: 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Գիտահետազոտական գործունեությունը
Իգիթ Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին: Իգիթ Ղարիբյանը հնագիտական արշավախմբեր է ղեկավարել Կյուրիկյանների մայրաքաղաք Լոռե քաղաք-ամրոցում (1966-1974 թթ.), Թանահատի վանական համալիրում (1970-1982 թթ.) և Բջնի ամրոցում (1977-1980 թթ. և 2003-2007 թթ.): Մասնակցել է նաև Դվինի, Արմավիրի, Գառնիի, Սպիտակի և Լճաշենի հնագիտական պեղումներին: Իգիթ Ղարիբյանը հեղինակ է Միջնադարյան Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, վիմագրությանը, ճարտարապետությանը և նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70 հոդվածների և 4 մենագրությունների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական երկու ատենախոսություն: Իգիթ Ղարիբյանը զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում, Բաթումիում, Աշխաբադում):
Պարգևներ, մրցանակներ
- Մովսես Խորենացու մեդալ
- ԵՊՀ «Ոսկե մեդալ», 2007
- ԵՊՀ «Վաստակագիր», 2014
Երկեր
- Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագիր արձանագրությունները), Երևան, 1983, 244 էջ:
- Հրաշագործ սուրբ Գեղարդը, Երևան, 2003, 62 էջ:
- Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները, Երևան, 2009, 282 էջ:
- Արծափ - Մեղրաձոր, Երևան, 2006, 536 էջ:
- Հովհանավանքը և Մուղնու սուրբ. Գևորգ վանքը ըստ Զաքարիա Սարկավագի, «Տարեգիրք», Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, Երևան, 2005, էջ 188-201:
- Հրաշագործ սուրբ Գեղարդը «Աստվածաշնչական Հայաստան», Երևան, 2005, էջ 211-233:
Գրականություն
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 183-184: