peoplepill id: hripsime-srapyan
HS
Armenia
5 views today
5 views this week
Hripsime Srapyan
Pedagogoe uit Armenië (1928-2013)

Hripsime Srapyan

The basics

Quick Facts

Intro
Pedagogoe uit Armenië (1928-2013)
Places
Gender
Female
Place of birth
Burgas, Burgas Municipality, Burgas Province, Bulgaria
Place of death
Yerevan, Armenia
Age
84 years
Family
Spouse:
Mamikon Manukyan
Hripsime Srapyan
The details (from wikipedia)

Biography

Հռիփսիմե Կարապետի Սրապյան (1928, դեկտեմբերի 28, Բուրգաս- 2013, ապրիլի 10, Երևան), հայ մանկավարժ, լեզվաբան, իտալերենի մասնագետ։ Պրոֆեսոր:

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մամիկոն Մանուկյանի կինը։

Կենսագրություն

Հռիփսիմե Սրապյանը ծնվել է 1928 թվականին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում Կարապետ և Մանիկ Սրապյանների ընտանիքում։ 1946 թվականին ծնողների հետ հայրենադարձել է։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Ավարտելուց հետո որպես դերասանուհի աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Մանկավարժական գործունեություն

1961-2004 թվականներին մանկավարժական գործունեություն է ծավալել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որպես իտալերեն լեզվի սկսնակ դասախոս (1961), 2004 թվականին թոշակավորվել է նույն բուհից որպես պրոֆեսոր: 1962-2003 թվականներին միաժամանակ իտալերեն լեզու է դասավանդել Երևանի պետական համալսարանում, եղել է Ռոմանա-գերմանական ֆակուլտետի իտալերեն լեզվի դասախոս, դոցենտ, իտալերեն լեզվի ամբիոնի վարիչ։

Հեղինակ է 13 գիտական աշխատությունների, որոնց թվում խիստ արժեքավոր է հայերենով իտալերեն լեզվի առաջին դասագիրքը:

Մանկավարժական գործունեության ընթացքում աշխատանք է ծավալել իտալերեն լեզվի դասախոսներ և թարգմանիչներ պատրաստելու գործում, կազմակերպել է իտալացի դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսներից հատվածների բեմադրություններ, որտեղ խոսքով, երգ-երաժշտությամբ հանդես են եկել վերոհիշյալ հաստատությունների ուսանողները։

Պարգևներ, մրցանակներ

Cavaliere dell'Ordine della Stella d'Italia

Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, այդ թվում ԵՊՀ-ի 80-ամյակի կապակցությամբ բարեխիղճ և երկարատև աշխատանքի համար պարգևատրումը, ԵՊՀ-ի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի 10-ամյակի կապակցությամբ մանկավարժական և կրթական բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրումը և այլն։

Հայաստանում իտալերեն լեզվի խթանման և հսկայական ներդրումների համար 2002 թվականին Իտալիայի կառավարությունը՝ որպես Հայաստանում Իտալերեն լեզվի հիմնադիր, նրան պարգևատրել է հատուկ շքանշանով, շնորհելով նաև Իտալիայի պատվավոր քաղաքացու բարձր կոչումը։ Շքանշանը հանձնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Տրաբալցան:

Երկեր

  • Իտալերենի դասագիրք - 1974
  • Տնային ընթերցանության ձեռնարկ - 1978
  • Մեթոդական ուղեցույց - 1979
  • Իտալերեն-Հայերեն բառարան -1982
  • Իտալերենի դասագիրք - 1985
  • Լրագրային տեքստերի ձեռնարկ - 1987
  • Օտար լեզվի ուսուցման մի քանի հարց - հոդված - 1989
  • Քերականական վարժությունների ձեռնարկ - 1991
  • Լեզվագիտական բառարան-Իտալերեն - Հայերեն լեզվաբանական տերմինների բառարան, Խմբագրություն/իտալո-ֆրանկո-հայկական զրուցարանի իտալական մասը - 1989
  • Թարգմանություններ իտալերենից հայերեն, հեղինակներ՝ Ջանի Ռոդարի, Ալբերտո Մորավիա, Սերաո Մատիլդա և այլն - 1965,1984
  • Երկրագիտության ձեռնարկ - 2000-2001
  • Իտալերեն - Հայերեն համառոտ բառարան (12000 բառ)- 2002-2003 թթ.

Գրականություն

  • Վարսիկ Գրիգորյան, «Մամիկոն Մանուկյան» մենագրություն, Երևան, 2007:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hripsime Srapyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Hripsime Srapyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes