peoplepill id: georg-sherents
GS
4 views today
4 views this week
Georg Sherents
հայ բանահավաք, ազգագրագետ, մանկավարժ, բանաստեղծ, հասարակական գործիչ

Georg Sherents

The basics

Quick Facts

Intro
հայ բանահավաք, ազգագրագետ, մանկավարժ, բանաստեղծ, հասարակական գործիչ
Gender
Male
Birth
Place of birth
Van
Place of death
Tbilisi
Age
73 years
Residence
Tbilisi, Van
The details (from wikipedia)

Biography

Գևորգ Շերենց (1848, Վան-1921 թվականի փետրվարի 5, Թիֆլիս), հայ բանահավաք, ազգագրագետ, մանկավարժ, բանաստեղծ, հասարակականգործիչ։ Եղել է Արմենական կազմակերպության անդամ։

Գործունեություն

Գևորգ Շերենցը ծնվել է1848 թվականին, Վանում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա՝ Հիսուսյան վարժարանում։ 1870 թվականին մեկնել է Թիֆլիս, զբաղվել ուսուցչությամբ։ Թիֆլիսում սերտ կապեր է հաստատել տեղի մշակութային, հասարակական գործիչների հետ, ուշի-ուշովհետևել հայրենիքում կատարվող իրադարձություններին, թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվող բռնարարքներին: 1877 թվականին հին Բայազետի ու նրա շրջակա գյուղերում հայերի նկատմամբ կատարված բարբարոսությունների ազդեցության ներքո իր խոհերն ու տրամադրություններն արտահայտել է «երգերգրելով ու տաղաչափելով»: 1880-ական թվականներից սկսած «Արձագանքի» էջերում տպագրել է Տաճկահայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ տեղեկատվական հոդվածներ («Նամակ Վանից», 1882, N 4, «Տաճկահայաստանիուսումնաբանական դրությունից», 1884, N 38): 1883թվականինԽրիմյան Հայրիկի հրավերով ուսուցչական աշխատանքի է անցել Վարագա Ժառանգավորացդպրոցում: 1884թվականին Թիֆլիսում146 հայմշակութային,հասարակական գործիչների,այդթվում ևՀովհաննեսԹումանյանիօժանդակությամբ հրատարակել է «Սրտի թարգման կամ բանաստեղծություններ» ժողովածուն, որը նվիրել է Խրիմյան Հայրիկին: Գրքում տեղ են գտել իր և Վարագա դպրոցի սաների գրած հայրենասիրական, կոտորածի, գաղթի, սիրո, բնության վերաբերյալ ստեղծագործություններ: 1885 թվականին Շերենցն անդամակցել է Վանում հիմնադրված Արմենական կուսակցությանը, համագործակցել կուսակցությաննշանավորդեմքերի՝Մ.Ավետիսյանի,Գ. Թերլեմեզյանի և այլոց հետ: 1880-ական թվականներին, արձագանքելով Արևմտահայաստանում և Արևելահայաստանում բանահյուսական և ազգագրական նյութերի գրառման շուրջ ծավալվածաննախադեպշարժմանը, Շերենցը Վանից, Շատախիցու Մոկսից գրառում է տարաբնույթ նյութեր և դրանք 1885 թվականին Թիֆլիսում տպագրում «Վանա սազ» խորագիրը կրող առաջին պրակում: 1885 թվականին Թիֆլիսից Վան վերադառնալիս ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո նշանակվել է Վանի Սուրբ Թարգմանչաց դպրոցի ուսուցիչ, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի։

1893թվականին Շերենցը հրավեր է ստացել Բաղեշի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգաբարձության կողմից Վանի վերաքննիչ ատյանի նախագահ, սիրիացի արաբ Ահմեդ Վասֆի էֆենդու հետ ուղևորվելու Բաղեշ՝ տեղիՍուրբ Գևորգդպրոցում դասավանդելու: Դպրոցում նրա գործընկերն են եղել ավագուսուցիչներՄ.Մկրյանը,Հ.Դոդոխյանը: Թուրքերի հետապնդումները շարունակվել են և Բաղեշում:

1894 թվականի մարտի 15-ին Շերենցը դասը վարելիս, երբ աշակերտներին ներկայացնում էր օսմանյան պատմության այն հատվածը, թե առաջին Օսմանը, հաջորդելով Էրթողրուլին, ինչպես է հիմնել ներկա տերությունը, անակնկալ դասարան է մտել թաղային մի պաշտոնյա՝ ոստիկանի ուղեկցությամբ: Շերենցին դպրոցից տարել են ոստիկանատուն, ապա նահանգական դատախազի մոտ: Հարցաքննությունից պարզվել է, որՇերենցը, ուսուցչական կազմըևհոգաբարձություննամբաստանել են թուրքերին ինչ-որ«էրմենի մեսե-լեսիով»՝ Հայկական հարցով: Տեղի երևելիներից Բաղդալյանի երաշխավորությամբ նրան ժամանակավորապեսազատ են թողել: Շերենցի մի վկայությունից պարզվում է նաև, որ թուրքական կառավարության կողմից հատկապեսուսուցիչներն էին վերահսկվում, ևկասկածյալներնանմիջապեսբանտարկվում էին:

1896 թվականից հաստատվել է Թիֆլիսում, որտեղ 1899 թվականին հրատարակել է «Վանա սազի» երկրորդ պրակը: Հայրենաբաղձության կարոտը սրտում՝ Շերենցը Թիֆլիսում շարունակում է իր նվիրական գաղափարների իրագործումը, ձեռնամուխ է լինում Վան-Վասպուրականի պատմականհուշարձանների,սրբավայրերի նկարագրման աշխատանքներին:

Գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը («Հերիք որդյակ այսքան տարվա տառապանք» և այլն) վերածվել են երգի։ Հետագայում մանկավարժական-հասարակական գործունեությանը զուգընթաց զբաղվել է բանահավաքչական-ազգագրական աշխատանքով։ Առավել հայտնի է Շերենցի «Վանա սազ» (մաս 1-2, 1885-1899) բանահյուսական-ազգագրական ժողովածուն, որն ընդգրկում է Վասպուրականի հեքիաթները, զրույցները, երգերը, առած-ասացվածքները, հանելուկները, անեծքները, օրհնանքները և այլն։ Առանձին գրքերով լույս է ընծայել նաև «Սրբավայրեր» (1902), «Ալթուն դերեսի կամ մի գիշեր Բաղեշի բանտում․ 1893-1896» (1910) գործերը:

Երկեր

  • Սրբավայրեր: Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց Վանօրէից և ուսումնարանաց: Թիֆլիս, 1902:
  • Վանայ սազ: Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առածների և հանելուկների: Առաջին մաս: (Տեղական բարբառով): Թիֆլիս, 1885:

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 486 Georg Sherents
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Georg Sherents is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Georg Sherents
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes