Georg Sherents
Quick Facts
Biography
Գևորգ Շերենց (1848, Վան-1921 թվականի փետրվարի 5, Թիֆլիս), հայ բանահավաք, ազգագրագետ, մանկավարժ, բանաստեղծ, հասարակականգործիչ։ Եղել է Արմենական կազմակերպության անդամ։
Գործունեություն
Գևորգ Շերենցը ծնվել է1848 թվականին, Վանում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա՝ Հիսուսյան վարժարանում։ 1870 թվականին մեկնել է Թիֆլիս, զբաղվել ուսուցչությամբ։ Թիֆլիսում սերտ կապեր է հաստատել տեղի մշակութային, հասարակական գործիչների հետ, ուշի-ուշովհետևել հայրենիքում կատարվող իրադարձություններին, թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվող բռնարարքներին: 1877 թվականին հին Բայազետի ու նրա շրջակա գյուղերում հայերի նկատմամբ կատարված բարբարոսությունների ազդեցության ներքո իր խոհերն ու տրամադրություններն արտահայտել է «երգերգրելով ու տաղաչափելով»: 1880-ական թվականներից սկսած «Արձագանքի» էջերում տպագրել է Տաճկահայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ տեղեկատվական հոդվածներ («Նամակ Վանից», 1882, N 4, «Տաճկահայաստանիուսումնաբանական դրությունից», 1884, N 38): 1883թվականինԽրիմյան Հայրիկի հրավերով ուսուցչական աշխատանքի է անցել Վարագա Ժառանգավորացդպրոցում: 1884թվականին Թիֆլիսում146 հայմշակութային,հասարակական գործիչների,այդթվում ևՀովհաննեսԹումանյանիօժանդակությամբ հրատարակել է «Սրտի թարգման կամ բանաստեղծություններ» ժողովածուն, որը նվիրել է Խրիմյան Հայրիկին: Գրքում տեղ են գտել իր և Վարագա դպրոցի սաների գրած հայրենասիրական, կոտորածի, գաղթի, սիրո, բնության վերաբերյալ ստեղծագործություններ: 1885 թվականին Շերենցն անդամակցել է Վանում հիմնադրված Արմենական կուսակցությանը, համագործակցել կուսակցությաննշանավորդեմքերի՝Մ.Ավետիսյանի,Գ. Թերլեմեզյանի և այլոց հետ: 1880-ական թվականներին, արձագանքելով Արևմտահայաստանում և Արևելահայաստանում բանահյուսական և ազգագրական նյութերի գրառման շուրջ ծավալվածաննախադեպշարժմանը, Շերենցը Վանից, Շատախիցու Մոկսից գրառում է տարաբնույթ նյութեր և դրանք 1885 թվականին Թիֆլիսում տպագրում «Վանա սազ» խորագիրը կրող առաջին պրակում: 1885 թվականին Թիֆլիսից Վան վերադառնալիս ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո նշանակվել է Վանի Սուրբ Թարգմանչաց դպրոցի ուսուցիչ, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի։
1893թվականին Շերենցը հրավեր է ստացել Բաղեշի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգաբարձության կողմից Վանի վերաքննիչ ատյանի նախագահ, սիրիացի արաբ Ահմեդ Վասֆի էֆենդու հետ ուղևորվելու Բաղեշ՝ տեղիՍուրբ Գևորգդպրոցում դասավանդելու: Դպրոցում նրա գործընկերն են եղել ավագուսուցիչներՄ.Մկրյանը,Հ.Դոդոխյանը: Թուրքերի հետապնդումները շարունակվել են և Բաղեշում:
1894 թվականի մարտի 15-ին Շերենցը դասը վարելիս, երբ աշակերտներին ներկայացնում էր օսմանյան պատմության այն հատվածը, թե առաջին Օսմանը, հաջորդելով Էրթողրուլին, ինչպես է հիմնել ներկա տերությունը, անակնկալ դասարան է մտել թաղային մի պաշտոնյա՝ ոստիկանի ուղեկցությամբ: Շերենցին դպրոցից տարել են ոստիկանատուն, ապա նահանգական դատախազի մոտ: Հարցաքննությունից պարզվել է, որՇերենցը, ուսուցչական կազմըևհոգաբարձություննամբաստանել են թուրքերին ինչ-որ«էրմենի մեսե-լեսիով»՝ Հայկական հարցով: Տեղի երևելիներից Բաղդալյանի երաշխավորությամբ նրան ժամանակավորապեսազատ են թողել: Շերենցի մի վկայությունից պարզվում է նաև, որ թուրքական կառավարության կողմից հատկապեսուսուցիչներն էին վերահսկվում, ևկասկածյալներնանմիջապեսբանտարկվում էին:
1896 թվականից հաստատվել է Թիֆլիսում, որտեղ 1899 թվականին հրատարակել է «Վանա սազի» երկրորդ պրակը: Հայրենաբաղձության կարոտը սրտում՝ Շերենցը Թիֆլիսում շարունակում է իր նվիրական գաղափարների իրագործումը, ձեռնամուխ է լինում Վան-Վասպուրականի պատմականհուշարձանների,սրբավայրերի նկարագրման աշխատանքներին:
Գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը («Հերիք որդյակ այսքան տարվա տառապանք» և այլն) վերածվել են երգի։ Հետագայում մանկավարժական-հասարակական գործունեությանը զուգընթաց զբաղվել է բանահավաքչական-ազգագրական աշխատանքով։ Առավել հայտնի է Շերենցի «Վանա սազ» (մաս 1-2, 1885-1899) բանահյուսական-ազգագրական ժողովածուն, որն ընդգրկում է Վասպուրականի հեքիաթները, զրույցները, երգերը, առած-ասացվածքները, հանելուկները, անեծքները, օրհնանքները և այլն։ Առանձին գրքերով լույս է ընծայել նաև «Սրբավայրեր» (1902), «Ալթուն դերեսի կամ մի գիշեր Բաղեշի բանտում․ 1893-1896» (1910) գործերը:
Երկեր
- Սրբավայրեր: Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց Վանօրէից և ուսումնարանաց: Թիֆլիս, 1902:
- Վանայ սազ: Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առածների և հանելուկների: Առաջին մաս: (Տեղական բարբառով): Թիֆլիս, 1885:
Ծանոթագրություններ
- ↑ Շերենց Գ., Սրտի թարգման կամ բանաստեղծություններ, Թիֆլիս, 1884:
- ↑ Շերենց Գ., Ալթըն դերեսի կամ մի գիշեր Բաղեշի բանտում, Թիֆլիս, 1910,էջ 12-13:
- ↑ Վարդանյան, Ս. Ա. (2005) Գևորգ Շերենց (1848-1921թթ.). Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 3 . pp. 183-187. ISSN 0320-8117
- ↑ «Ովով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007
- ↑ Շերենց Գևորգ (1902)։ Սրբավայրեր: Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց վանօրէից եւ ուսումնարանաց։ Թիֆլիս: Տպարան ընկ. «Վերիչև և Կամենմախէր»
- ↑ Շերենց Գևորգ (1885)։ Վանայ սազ: Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առածների եւ հանելուկների: Առաջին մաս: (Տեղական բարբառով)։ Թիֆլիսի ընկերութիւն հայերէն գրքերի հրատ։ Թիֆլիս: տպ. Կ. Մարտիրոսեանցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 486)։ |