peoplepill id: garegin-hovsepyan-1
GH
Armenia
3 views today
3 views this week
Garegin Hovsepyan

Garegin Hovsepyan

The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Հովսեփյան (այլ կիրառումներ)

Գարեգին Եղիշեի Հովսեփյան (մայիսի 1, 1914(1914-05-01), Սևքար, Տավուշի մարզ, Հայաստան - օգոստոսի 3, 1993(1993-08-03), Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից: ԽՄԿԿ անդամ 1941 թվականից:

Կենսագրություն

Գարեգին Հովսեփյանը ծնվել է 1914 թվականի մայիսի 1-ին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Սևքարում, հետո սովորել է Դիլիջանում և Ստեփանավանում: 1932 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, 1937 թվականին ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը։ 1938-1941 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: 1938-1942 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, 1942 թվականներին, մի քանի ամսով, եղել է «Գրական թերթ»-ի խմբագրի պաշտոնակատար: 1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1943-1944 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում որպես կուսակցական և ռազմաճակատային բաժնի վարիչ, 1944-1966 թվականներին՝ Հայպետհրատում (որպես գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ): 1962 թվականին «Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1966 թվականից ավագ գիտաշխատող է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ պարբերական մամուլի պատմության բաժնում: 1975 թվականին «Չարենցի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Աշխատությունները վերաբերում են հայ դասական և արդի գրականությանը («Ստեփան Զորյանի ստեղծագործությունը», 1951, «Հովհաննես Հովհաննիսյան․ կյանքը և գործը», 1957, «Նար-Դոս», 1961, «Չարենցի պոեզիան», 1969 և այլն)։

Մահացել է 1993 թվականի օգոստոսի 3-ին Երևանում:

Երկեր

  • Ստեփան Զորյանի ստեղծագործությունը (քննադատական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1951, 248 էջ:
  • Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը, Երևան, Հայպետհրատ, 1957, 294 էջ:
  • Նար-Դոս, Երևան, Հայպետհրատ, 1961, 482 էջ:
  • Չարենցի պոեզիան, Երևան, «Հայաստան», 1969, 478 էջ:
  • Հմայակ Սիրաս (գրականագիտական ակնարկ), Երևան, «Լույս», 1980, 48 էջ:

Ծանոթագրություններ

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն Երևան, 2007:
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 261-262

Աղբյուր

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Garegin Hovsepyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Garegin Hovsepyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes