peoplepill id: g-v-makarevich
GVM
Russia
2 views today
2 views this week
G. V. Makarevich
Soviet architect (1920-1999)

G. V. Makarevich

The basics

Quick Facts

Intro
Soviet architect (1920-1999)
A.K.A.
Gleb Vasilʹevich
Places
Gender
Male
Place of birth
Tbilisi
Place of death
Moscow
Age
79 years
The details (from wikipedia)

Biography

Գլեբ Վասիլևիչ Մակարևիչ (ռուս.՝ Глеб Васи́льевич Макаре́вич, մայիսի 28, 1920(1920-05-28), Թիֆլիս - դեկտեմբերի 25, 1999(1999-12-25), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս ճարտարապետ, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ (1980-1987): ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ, Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, Պետական մրցանակների դափնեկիր: Ճարտարապետների միության խորհրդի անդամ, ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավոր:

Կենսագրություն

Գլեբ Վասիլևիչ Մակարևիչ ծնվել է 1920 թվականին Թբիլիսիում՝ ճարտարապետ Վասիլի Լվովիչ Մակարևիչի (1893-1975) ընտանիքում, ով 1937-1946 թթ. աշխատել է Ծալկայի «ХРАМГЭССТРОЙ» տրեստի համակարգում Խրամ ԳԷՍ I-ի կառուցման ժամանակ:

1943 թվականին ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան, 1947 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

1947-1961 թթ. որպես ճարտարապետ աշխատել է նախագծային ինստիտուտներից մեկում, եղել Կրեմլի պալատի նախագծման և շինարարության մասնակից: 1964 թվականից աշխատել է «Մետրոպոլիտեն-2» հասարակական շենքերի և կառույցների նախագծման գրասենյակի ղեկավար, 1967 թվականից՝ Մոսկվայի գլխավոր ճարտարապետության և պլանավորման վարչության պետի տեղակալ:

1980-1987 թթ. եղել է ԳլավԱպՈւ-ի ղեկավար և Մոսկվայի գլխավոր ճարտարապետ, այնուհետև՝ «Մոսպրոյեկտ-2» վարչության պետի տեղակալ, Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի համալիրի թիվ 11 արվեստանոցի գլխավոր ճարտարապետ:

Եղել է «Մոսկվայի աշխատավոր», «Մոսկվայի ճարտարապետություն և շինարարություն» թերթի, «Մոսկվա» հանրագիտարանի հրատարակչության խմբագրական խորհրդի անդամ:

Ստեղծագործություններ Մոսկվայում

  • ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի շենք (1982 թ., Կուզնեցկի մոստ փողոց 24)
  • Վլադիմիր Լենինի հուշարձան, քանդակագործ՝ Լև Կերբել (1985, Կալուժսկայա հրապարակ)
  • Նիկոլայ Ստրոևի կիսանդրի, քանդակագործ՝ Իուլիան Ռուկավիշնիկով (1987, Լենինգրադյան պողոտայի № 59 տան մոտ)

Ընտանիք

  • Կին՝ Տատյանա Անդրեևնա Գանսկայա-Ռեշետնիկովա (1920-1982), նկարչուհի
  • Որդի՝ Իգոր Մակարևիչ (1943), կոնցեպտուալ նկարիչ, ՌՍՖՍՌ-ի վաստակավոր արտիստ

Աշխատություններ

  • Памятники архитектуры Москвы. Земляной город / Аренкова Ю. И., Домшлак М. И., Мехова Г. И., Макаревич Г. В., Альтшруттер Б. Л., Балдин В. И. и др.. — М.: Искусство, 1990. — 351 с. — ISBN 5-210-00253-5

Գրականություն

  • Центральный московский архив-музей личных собраний: Путеводитель / Сост. М. В. Добренькая. - М.: Издательство Главного архивного управления города Москвы, 2008. - 368 с.: ил.

Ծանոթագրություններ

  1. Глеб Васильевич Макаревич
  2. Календарь
  3. Москва: все улицы, площади, бульвары, переулки / Вострышев, Михаил Иванович. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — С. 284. — ISBN 978-5-699-33874-0

Արտաքին հղումներ

  Չափորոշչային վերահսկողություն
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
G. V. Makarevich is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
G. V. Makarevich
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes