peoplepill id: aramashot-papayan
AP
Georgia Armenia
5 views today
5 views this week
Aramashot Papayan

Aramashot Papayan

The basics

Quick Facts

Work field
Gender
Male
Place of birth
Batumi, Georgia
Place of death
Yerevan, Armenia
Age
87 years
Residence
Rostov-on-Don, Russia; Vanadzor, Armenia; Vagharshapat, Armenia
The details (from wikipedia)

Biography

Արամաշոտ (Աշոտ) Պետրոսի Պապայան (սեպտեմբերի 15, 1911(1911-09-15), Բաթում, Վրաստան - նոյեմբերի 26, 1998(1998-11-26), Երևան, Հայաստան), հայ խորհրդային դրամատուրգ: 1945 թվականից իր անվանն է միացրել եղբորորդու՝ Արամ Պապայանի անունը։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից:

Կենսագրություն

Արամաշոտ Պապայանը ծնվել է Բաթումի քաղաքում: 1926 թվականին ավարտել է Բաթումի Շահումյանի անվան հայկական դպրոցը: 1927-1930 թվականներին աշխատել է Նովոռոսիյսկում: 1930 թվականին սովորել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտում: 1931-1940 թթ. դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկական, 1944-1945 թթ.՝ Կիրովականի, այնուհետև՝ Էջմիածնի թատրոններում։ 1947-1949 թվականներին սովորել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում: 1951 թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Աշոտ Պետրոսի Պապայանի առաջին գործերն են «Երազ» (բեմ․ 1936) և «Մեր կռիվն արդար է» (բեմ․ 1941) դրամաները։ Հայտնի է դարձել եղբոր՝ դրամատուրգ Արամ Պապայանի հետ գրած «Մեծ հարսանիք» (բեմ․ 1944) կատակերգությամբ (1944-1945 թվականներին արժանացել է մրցանակի): Բեմադրվել են Պապայանի «Բարձունք» (1943), «Շշմեցուցիչ հարված» (1956), «Անաղուհաց փեսան» (1956), «Կենդանի հանգուցյալ» (1963), «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացու» (1972) և այլ կատակերգություններ։ Նրա սցենարներով «Հայֆիլմ»-ը նկարահանել է «Մանրուք» (1954), «Փեսատես» (1954) և «Իմ ընկերոջ մասին» (1959) կինոնկարները։ Պապայանի պիեսները ներկայացվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, ինչպես նաև այլ հանրապետությունների և արտասահմանյան մի քանի երկրների բեմերում։ Լույս են տեսել նրա «Աշխարհն, այո, շուռ է եկել» (ռուսերեն, Մոսկվա, 1974) և «Փարիզյան փեսացու» (բուլղարերեն, Սոֆիա, 1974) գրքերը:

Պարգևներ

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկեր

  • Պիեսների ժողովածու (գրքի մեջ տեղ է գտել Աշոտ Պապայանի «Բախտավորյալներ» պիեսը, հեղինակակից Արամ Պապայան), Երևան, Կուլտլուսհրատ, 1950, 116 էջ:
  • Շշմեցուցիչ հարված, Երևան, 1955, 39 էջ:
  • Մեծ հարսանիք, Երևան, 1960, 115 էջ:
  • Կատակերգություններ, Երևան, 1962, 450 էջ:
  • Ծիծաղ, Երևան, 1965, 396 էջ:
  • Աշխարհն, այո, շուռ է եկել, Երևան, «Հայաստան», 1968, 112 էջ:
  • Աշխարհն, այո, շուռ է եկել, Երևան, «Հայաստան», 1972, 449 էջ:
  • Արտասահմանյան փեսացու: Պիեսների ժողովածու: Սովետական գրող, 1982, 408 էջ:

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 365-367
  2. «AV Production - Արամաշոտ Պապայան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-12 
  3. Պապայան Արամաշոտ Պետրոսի (1982)։ Արտասահմանյան փեսացու: Պիեսների ժողովածու (հայերեն)։ Սովետական գրող  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 129
  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Aramashot Papayan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Aramashot Papayan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes