Aramashot Papayan
Quick Facts
Biography
Արամաշոտ (Աշոտ) Պետրոսի Պապայան (սեպտեմբերի 15, 1911(1911-09-15), Բաթում, Վրաստան - նոյեմբերի 26, 1998(1998-11-26), Երևան, Հայաստան), հայ խորհրդային դրամատուրգ: 1945 թվականից իր անվանն է միացրել եղբորորդու՝ Արամ Պապայանի անունը։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից:
Կենսագրություն
Արամաշոտ Պապայանը ծնվել է Բաթումի քաղաքում: 1926 թվականին ավարտել է Բաթումի Շահումյանի անվան հայկական դպրոցը: 1927-1930 թվականներին աշխատել է Նովոռոսիյսկում: 1930 թվականին սովորել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտում: 1931-1940 թթ. դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկական, 1944-1945 թթ.՝ Կիրովականի, այնուհետև՝ Էջմիածնի թատրոններում։ 1947-1949 թվականներին սովորել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում: 1951 թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Աշոտ Պետրոսի Պապայանի առաջին գործերն են «Երազ» (բեմ․ 1936) և «Մեր կռիվն արդար է» (բեմ․ 1941) դրամաները։ Հայտնի է դարձել եղբոր՝ դրամատուրգ Արամ Պապայանի հետ գրած «Մեծ հարսանիք» (բեմ․ 1944) կատակերգությամբ (1944-1945 թվականներին արժանացել է մրցանակի): Բեմադրվել են Պապայանի «Բարձունք» (1943), «Շշմեցուցիչ հարված» (1956), «Անաղուհաց փեսան» (1956), «Կենդանի հանգուցյալ» (1963), «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացու» (1972) և այլ կատակերգություններ։ Նրա սցենարներով «Հայֆիլմ»-ը նկարահանել է «Մանրուք» (1954), «Փեսատես» (1954) և «Իմ ընկերոջ մասին» (1959) կինոնկարները։ Պապայանի պիեսները ներկայացվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, ինչպես նաև այլ հանրապետությունների և արտասահմանյան մի քանի երկրների բեմերում։ Լույս են տեսել նրա «Աշխարհն, այո, շուռ է եկել» (ռուսերեն, Մոսկվա, 1974) և «Փարիզյան փեսացու» (բուլղարերեն, Սոֆիա, 1974) գրքերը:
Պարգևներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկեր
- Պիեսների ժողովածու (գրքի մեջ տեղ է գտել Աշոտ Պապայանի «Բախտավորյալներ» պիեսը, հեղինակակից Արամ Պապայան), Երևան, Կուլտլուսհրատ, 1950, 116 էջ:
- Շշմեցուցիչ հարված, Երևան, 1955, 39 էջ:
- Մեծ հարսանիք, Երևան, 1960, 115 էջ:
- Կատակերգություններ, Երևան, 1962, 450 էջ:
- Ծիծաղ, Երևան, 1965, 396 էջ:
- Աշխարհն, այո, շուռ է եկել, Երևան, «Հայաստան», 1968, 112 էջ:
- Աշխարհն, այո, շուռ է եկել, Երևան, «Հայաստան», 1972, 449 էջ:
- Արտասահմանյան փեսացու: Պիեսների ժողովածու: Սովետական գրող, 1982, 408 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 365-367
- ↑ «AV Production - Արամաշոտ Պապայան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-12
- ↑ Պապայան Արամաշոտ Պետրոսի (1982)։ Արտասահմանյան փեսացու: Պիեսների ժողովածու (հայերեն)։ Սովետական գրող CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 129)։ |
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր | |
Չափորոշչային վերահսկողություն | ISNI: 0000 0001 0677 2552 · LCCN: n85263777 · NKC: xx0222226 · VIAF: 55600684 · WorldCat VIAF: 55600684 |
Չափորոշչային վերահսկողություն | ISNI: 0000 0001 0677 2552 · LCCN: n85263777 · NKC: xx0222226 · VIAF: 55600684 · WorldCat VIAF: 55600684 |