Zhirayr Kocharian
Quick Facts
Biography
Ժիրայր Արամի Քոչարյան (փետրվարի 15, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}}), Նոր Ջուղա, Իրան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, բանասեր: Բեռլինի ազատ համալսարանի դասախոս:
Կենսագրություն
Ժիրայր Քոչարյանը ծնվել է 1955 թվականին Նոր Ջուղայում: 1981 թվականին ավարտել է Բեռլինի ճարտարագիտատեխնիակական համալսարանը, 1987 թվականին` Պետական ազատ համալսարանը: 1987 թվականից նույն համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժնի դոցենտ է: 1985 թվականին գերմանացի գիտնական Թեսա Հոֆմանի հետ Բեռլինում հիմնել են Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոն: 1999 թվականին Բեռլինում ստեղծված Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի նախաձեռնողներից է: 2001 թվականից Բեռլինում «Նախիջևան» հայրենակցական միության ներկայացուցիչ է:
Հեղինակ է հայ ժողովրդի պատմության, հայոց ցեղասպանության հիմնահարցերին նվիրված մենագրությունների և հոդվածների:
Աշխատություններ
- Հայաստանի և հայերի կողմից բնակեցված տարածքներն ըստ քաղաքական-պատմական ազդակների` սկսած Բեռլինի վեհաժողովից (1878), գերմաներեն, 1989 թ.:
- Հայոց ցեղասպանությունը 1915-1917 թվականներին, գերմաներեն, 2004 թ.:
- Հոֆման, Թեսսա (1991) Ժիրայր Քոչարյան, Հայ ժողովրդի բնատարածքը պատմաքաղաքական իրադարձության ներքո, սկսյալ Բեռլինի Վեհաժողովից (1878). մի քաղաքական-աշխարհագրական վերլուծություն և փաստագրություն, Dietrich Reimer հրատարակչություն, 1989 (աշխարհագրության ինստիտուտի մատենաշար, Բեռլինի Ազատ համալսարան), 317 էջ, 9 քարտեզ:. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 169-171. ISSN 0320-8117: