peoplepill id: zhirayr-avetisyan
ZA
Armenia
2 views today
2 views this week
Zhirayr Avetisyan
��այ կինոռեժիսոր

Zhirayr Avetisyan

The basics

Quick Facts

Intro
��այ կինոռեժիսոր
Places
Gender
Male
Place of birth
Vagharshapat, Armenia
Age
84 years
The details (from wikipedia)

Biography

Այս հոդվածը Հայ կինոռեժիսորի մասին է։Այլ գործածությունների համար այցելեքԺիրայր Ավետիսյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներԱվետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Ժիրայր Գրիգորի Ավետիսյան, (հոկտեմբերի 22, 1927- հոկտեմբերի 8, 2011), հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։

Կենսագրություն

Ծնվել է 1927 թվականին Էջմիածնում։ 1947 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է Հայկական հեռուստատեսությունում և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է։

Ժիրայր Ավետիսյանն առաջիններից էր, որ մտավ հեռուստատեսություն։

Մի քանի տարի Մոսկվայում աշխատելով՝ նա քիչ թե շատ ծանոթ էր նոր արվեստի առանձնահատկություններին և կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդնում է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ։

Եթերաշրջանի սկզբում Ժիրայր Ավետիսյանն անփոխարինելի էր հեռուստատեսություննում. նա և՛ ռեժիսոր էր, և՛ օպերատոր, և՛ մոնտաժող։

Նրա անմիջական մասնակցությամբ են եթեր հեռարձակվել Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումները՝ ամանորյա հանդեսը 1957 թվականի հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին և գործունեությանը նվիրված հաղորդումը և այլն։

Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը մեծապես պայմանավորված էր նաև Ժիրայր Ավետիսյանի մասնագիտական մոտեցումներով։ Ռեժիսոր Մարատ Մարինոսյանը ներկայացման մեջ օգտագործել էր Ժիրայր Ավետիսյանի արտաստուդիական կադրերը՝ բնության պատկերներով։ Սրանք հեռուստատեսության առաջին կինոնկարահանումներն են։

Նրա նկարահանած առաջին կինոնկարը, որը նաև հայկական հեռուստատեսության առաջին հեռուստաֆիլմն է, «Առաջին նամակը» վերնագրով մի ակնարկ էր գիշերօթիկ դպրոցների մասին, իսկ նրա առաջին բեմադրությունը՝ «Դեպք անտառում», մանկական էր, որտեղ խաղում էին Խորեն Աբրահամյանը և Իշխան Ղարիբյանը։

1958 թվականին բեմադրել է հայկական առաջին խաղարկային հեռուստաֆիլմը՝ «Դեպի բարձունքներ», որը նվիրված էր դպրոցականներին։

«Քայլեր» ֆիլմը՝ (ըստ Ա․ Լիյվեսի), հայկական հեռուստատեսության առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն է ։ Նշանակալից է, որ գլխ․ դերում առաջին անգամ նկարահանվել է ապագա նշանավոր կինոդերասան Արմեն Ջիգարխանյանը, ինչպես և Վարդուհի Վարդերեսյանը, Հ․ Հովհաննիսյանը, Գ․ Հարությունյանը։

Բեմադրել է երեսունից ավելի փաստագրական և խաղարկային ֆիլմեր, որոնցից հեռուստադիտողին քաջ ծանոթ են «Ձորի Միրո» /ըստ՝ Մուշեղ Գալշոյանի/, «Ջրհորի մետ» /ըստ՝ Ստեփան Զորյանի/, «Շրթներկ համար 4» /սցենար՝ Ժորա Հարությունյան/, «Պոեմ հերոսական» /սցենար՝ Արշալույս Սարոյան/

Հազվագյուտ գործիչներից է, որի անունով փողոց է անվանակոչվել կենդանության օրոք։/ք.Թալին, ՀՀ/

Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 8-ին։

Ֆիլմեր

ԹվականՖիլմ
1958Առաջին նամակը
1959Գառնի
1959Նրանք սկսեցին այսպես
1959Օտար հետք
1960Զվարթնոց
1960Դեպի բարձունքները
1962Քայլեր
1964Ձեզ սպասում է Երևանը
1964Շրթներկ #4
1964Հայաստանի արվեստը
1967Արտեկյան օրեր
1967Ձոն Հայաստանին
1968Մեծամորի առեղծվածը
1968Պոեմ հերոսական
1970Ջրհորի մոտ
1971Պրեմիերա
1971Կոմերիտմիության 50 տարին
1972Սովետական Հայաստան
1972Սուրեն Քոչարյան
1973Արշակ
1976Հայրենի հող
1976Բացահայտված գաղտնիք
1977Դիլիջան
1978Զրույց Շահումյանի հետ
1979Ձորի Միրո
1982Նրա անունը Բավական է
1984Ժայռապատկերներ
1986Սա սպասարկում է
2000Գթության քույրը

Արտաքին հղումներ

  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Zhirayr Avetisyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Zhirayr Avetisyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes