peoplepill id: zaven-dilanyan
ZD
1 views today
1 views this week
Zaven Dilanyan
Կաթնագործության բնագավառի գիտնական

Zaven Dilanyan

The basics

Quick Facts

Intro
Կաթնագործության բնագավառի գիտնական
A.K.A.
Զավեն Քրիստափորի Դիլանյան
Gender
Male
Place of birth
Tbilisi
Place of death
Yerevan
Age
87 years
The details (from wikipedia)

Biography

Զավեն Քրիստափորի Դիլանյան (մարտի 11, 1903({{padleft:1903|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:11|2|0}}), Թբիլիսի, Թիֆլիսի գավառ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:1|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1941): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):

Կենսագրություն

Զավեն Դիլանյանը ծնվել է Թիֆլիսում: 1927 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսական ֆակուլտետը, 1929 թվականին՝ Վոլոգդայի կաթնային ինստիտուտը: 1937-1987 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնի վարիչ, 1951-1953 թվականներին՝ ՀԽՍՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 1966 թվականից՝ Տաք երկրների կաթի փորձաքննության հանձնաժողովի նախագահ։ 1956 թվականից ԽՍՀՄ կաթնագործության ազգային կոմիտեի անդամ:

Գիտական աշխատանքները նվիրված են ՀԽՍՀ-ում բուծվող խոշոր և մանր եղջերավորների տարբեր ցեղերի կաթի բաղադրության ու հատկությունների, կաթնաթթվային մանրէների բնորոշ առանձնահատկությունների, կաթնամթերքի ստացման տեխնոլոգիայի տարբեր հարցերին: Հեղինակ է 400-ից ավելի գիտական աշխատությունների, որոնց մեծ մասը տպագրվել է արտասահմանում, ինչպես նաև 50-ից ավելի հեղինակային վկայականների, մի շարք դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և մենագրությունների: Դիլանյանի «Կաթնագործություն», «Պանրագործություն», «Աղաջրային պանիրներ», և «Պանրագործության հիմունքները» դասագրքերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով:

Պարգևներ

  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Հիշատակ

Զավեն Դիլանյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան 47 հասցեում
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սահմանված է պրոֆեսոր Զավեն Դիլանյանի անվան կրթաթոշակ
  • Զավեն Դիլանյանի հուշատախտակը փակցված է Երևանի Նալբանդյան 47 հասցեում

Երկեր

  • Բրինզա պանրի պատրաստումը կոլխոզներում, 1950:
  • Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի առաջավոր անասնապահների հավաքը, 1951:
  • Ինչպես պատրաստել չանախ պանիրը, 1953:
  • Технология молока и молочных продуктов. С основами молоковедения, 1957.
  • Рассольные сыры, 1957.
  • Избранные труды, 1959.
  • Основы сыроделия. М. Пищевая промышленность 1980.
  • Технология молока и молочных продуктов. 1991 (համահեղինակ).

Գրականություն

  • Завен Христафорович Диланян: Библогр. указ., Ереван, 1978.

Տես նաև

  • Կաթնագործությունը Հայաստանում

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Zaven Dilanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Zaven Dilanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes