Yuri Balyan
Quick Facts
Biography
Յուրի Արմենակի Բալյան (հոկտեմբերի 21, 1938(1938-10-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - անհայտ), հայ երաժիշտ, շեփորահար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (1990)։
Կենսագրություն
Յուրի Բալյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 21-ին, Երևան քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան և (Միքայել Խաչատրյանի դասարան) և նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1960-1966 թվականներին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, 1966 թվականիցից՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, շեփորահար։
1967 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 1991 թվականից, ամբիոնի վարիչ՝ 1992–2002 թվականներին)։ Կատարել է շեփորի (նվագախմբի և դաշնամուրի հետ) համար մի շարք կոնցերտներ, ֆանտազիաներ, սկերցոներ, նաև Ա. Հարությունյանի, Ա. Աճեմյանի, Բ. Կոտոյանի, Յ. Հայդնի, Ջ. Գերշվինի և ուրիշ երաժիշտների երկերից։
Յուրի Բալյանը եղել է հայ կոմպոզիտորների շեփորի համար ստեղծագործությունների առաջին կատարողը։ Գրել է գործեր շեփորի և դաշնամուրի, փողային գործիքների եռյակի, քառյակի, կվինտետի, փողային նվագախմբի համար («Տասներկու ստեղծագործություն շեփորի և դաշնամուրի համար», 2008, «Մանկական պիեսներ շեփորի և դաշնամուրի համար», 2012)։
Յուրի Բալյանը հանդես է եկել Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի և այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
ԽՍՀՄ համամիութենական մրցույթի (1963, Լենինգրադ), Հանրապետական փառատոնի (1965, ոսկե մեդալ) դափնեկի է։