Yeva Dalyan
Quick Facts
Biography
Եվա Բենոյի Դալյան (փետրվարի 27, 1949(1949-02-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003):
Կենսագրություն
Եվա Դալյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 27-ին, Երևան քաղաքում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում։ 1975-1987 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1987-1994 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։ 1998 թվականին հրավիրված հետազոտող է Ֆլորենցիայի համալսարանում, Իտալիա, 2003, 2004 թվականներին՝ հետազոտող Տորոնտոյի համալսարանում (Կանադա)։ 1994 -2005 թվականներին եղել է Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2006 թվականից՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ԴՆԹ-կենսաբանորեն ակտիվ միացություններին և ԴՆԹ-հակաուռուցքային դեղանյութեր համալիրների կառուցվածքի և փոխազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններին։
Անդամակցություն
- ՀՀ ԲՈՀ -ի 051 - «Կենսաֆիզիկա» մասնագիտացված խորհրդի անդամ
Երկեր
- Մոլեկուլային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակություն, 2013 (համահեղինակ)։
- Մոլեկուլային ֆիզիկա, Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ. Մաս I (վերահրատ.)// ԵՊՀ, Երևան, 2012 (համահեղինակ)։
- Մոլեկուլային ֆիզիկա, Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ. Մաս II // ԵՊՀ, Երևան, 2009 (համահեղինակ)։
- Մոլեկուլային ֆիզիկա, Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ. Մաս I // ԵՊՀ, Երևան, 2006 (համահեղինակ)։