peoplepill id: villas-karapetyan
VK
Russia
4 views today
4 views this week
Villas Karapetyan
Armenian pedagogue

Villas Karapetyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Angeghakot, Syunik Province, Armenia
Age
112 years
Awards
Order of the Red Star
 
The details (from wikipedia)

Biography

Վիլաս Հովակիմի Կարապետյան (1913, Անգեղակոթ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Վիլաս Հովակիմի Կարապետյանը ծնվել է 1913 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, Շաքի գյուղի դպրոցում ուսուցիչ է աշխատել, մասնակցել է մեծահասակների անգրագիտության վերացմանը։ 1934 թվականին ծառայել է կարմիր բանակում։ 1936 թվականին զորացրվել է բանակից, աշխատանքի անցել Սիսիանի շրջժողկրթբաժնում որպես դպրոցական տեսուչ։ 1938 թվականին նշանակվել է Սպանդարյան գյուղի դպրոցի տնօրեն, միաժամանակ սովորել է և ավարտել է հեռական մանկավարժական ինստիտուտը։

1941 թվականին Գերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերից Կարապետյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, 390-րդ հայկական դիվիզիայի 789-րդ գնդում մասնակցել է Ղրիմի ճակատամարտերին` Սևոստոպոլի, Սիմֆերոպոլի ուղղություններում։ Ջոկի հրամանատար Վիլաս Կարապետյանը գնդացրի կրակահերթով խփել է հետախույզ մեքենա և մի քանի հիլտերականների։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 1942 թվականին Կարապետյանը ստանձնել է 790-րդ գնդի դրոշակակրի պարտականությունը, ապա նշանակվել է վաշտի քաղղեկի օգնական։ 1942 թվականի մայիսին վիրավորվել է, բուժվելուց հետո կրկին մեկնել է կրակի առաջին գիծ, կռվել 3-րդ հրաձգային բրիգադի շարքերում։ 1943 թվականին սովորել է Սարատովի տանկային ուսումնարանում, 1944 թվականին կռվել է Մերձբալթյան ռազմաճակատում,որպես Տ-34 տանկի հրամանատար, ոչնչացրել է գերմանական «Տիգր» տանկը, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և այլ մարտական մեդալներով։ Մասնակցել է Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ, Կերչ, Կաունաս և բազմաթիվ այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Լիտվայի Շյաուլյայ քաղաքի երկաթուղային հանգույցում, ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո զորացրվել է բանակից։

Զորացրվելուց հետո շարունակել է մանկավարժական գործունեությունը, ղեկավարել Անգեղակոթի, ապա Սպանդարյանի միջնակարգ դպրոցները։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան, մաթեմատիկա է դասավանդել Երևանի Շահումյանիշրջանի դպրոցներում։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Villas Karapetyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Villas Karapetyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes