Victor Kulebakin
Quick Facts
Biography
Վիկտոր Սերգեևիչ Կուլեբակին (Виктор Сергеевич Кулебакин, հոկտեմբերի 18 (30), 1891, Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 11, 1970(1970-02-11), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էլեկտրատեխնիկայի, ապարատաշինության ավտոմատիկայի բնագավառի խորհրդային գիտնական։
ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939 թ.), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր (1942 թ.)։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկայի ուսումնարանը (1914 թ.)։ Մասնակցել է ԳՈԷԼՌՈ-ի պլանի մշակմանը։ Կուլեբակինը ԽՍՀՍ ԳԱ ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենն էր (1939-1941 թթ.)։ 1960 թվականից գլխավորել է ԽՍՀՍ ԳԱ գիտատեխնիկական տերմինաբանության կոմիտեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են էլեկտրական մեքենաների ու ապարատների, ավիացիոն սարքավորման ու ավտոմատիկայի տեսության հարցերին։ Արժանացել է ԽՍՀՍ պետական (1950 թ.) ԽՍՀՄ ԳԱ Պ. Ն. Ցաբլոչկովի անվան (1962 թ.) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
- ↑ Кулебакин Виктор Сергеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q17378135"></a>
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 716)։ |