Varsenik Yesayan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԵսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարսենիկ Եսայան (սեպտեմբերի 2, 1909(1909-09-02), Թավրիզ, Իրան - հուլիսի 30, 1985(1985-07-30)), հայ գրականագետ, թարգմանչուհի, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թ.-ից։
Կենսագրություն
Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Ուրմիայում։ 1914 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս, ապա Բաքու։ 1916 թվականին նորից վերադարձել է Իրան։
Հայրը եղել է Ռուսաստանի քաղաքացի, բանկային պաշտոնյա, իսկ 1918 թվականից խորհրդային ծառայող Իրանում։
1926 թվականին Եսայանն ավարտել է Ատրպատկանի հայոց թեմական կենտրոնական դպրոցը (Թավրիզ), որից հետո եկել է Երևան ուսանելու։ 1930 թ.-ին ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պատմագրական բաժինը։ Ուսանելուն զուգընթաց մանկավարժությամբ է զբաղվել Երևանի տարբեր դպրոցներում։ 1931-1937 թվականներին աշխատել է «Ավանգարդ» և «Խորհրդային Հայաստան» թերթերում։ 1941-1977 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Մաքսիմ Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում։
Թ. Ջուհարյանի հեղինակակցությամբ հայկական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար կազմել է «Հայրենի գրականություն», Ա. Ղազինյանի և Վ. Նորենցի հեղինակակցությամբ՝ 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրքերը։
Դպրոցին և մանկավարժությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և Խաչատուր Աբովյանի անվան ու Նադեժդա Կրուպսկայայի անվան մեդալներով։ Մահացել է Երևանում։
Վարսենիկ Եսայանի կատարած թարգմանությունները (ռուսերեն)
- Կասիլ Լև, Աշտարակի ժամացույցը, Երևան, Հայպետհրատ, 1946։
- Շվարց Եվգ., Առաջին դասարանցին, Երևան, Հայպետհրատ, 1950։
- Վասիլենկո Ի., Աստղիկը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 144 էջ։
- Օստրովսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, Երևան, Հայպետհրատ, 1951, 447 էջ։
- Մալցև Ե., Ամբողջ սրտով, Երևան, Հայպետհրատ, 1952։
- Կասիլ Լև, Պոլյանովսկի Մ., Կրտսեր որդու փողոցը, Երևան, Հայպետհրատ, 1953։
- Շունդիկ Ն., Հեռավոր հյուսիսում, Երևան, Հայպետհրատ, 1954, 404 էջ։
- Օստրովսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, Երևան, Հայպետհրատ, 1957, 478 էջ։
- Սաֆոնով Վ. Ա., Մեծ երազանքի մարդիկ (թարգմանության հեղինակակից Ա, Բզնունի), Երևան, Հայպետհրատ, 1958, 557 էջ։
- Չեխով Ա. Պ., Երկեր հ. 1, (հատորի մեջ մտնող «Ուրիշի դժբախտությունը» և «Վարդագույն գուլպա» պատմվածքները թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 459 էջ։
- Չեխով Ա. Պ., Երկեր հ. 2 (գրքի մեջ մտնող «Պաղ արյուն», «Թանկ նստող դասեր», «Օրիորդ №-ի պատմածը» պատմվածքները թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 565 էջ։
- Օստրովսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, Երևան, Հայպետհրատ, 1964, 479 էջ։
- Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 7 (գրքի մեջ մտնող «Մնաս բարով, Ջեկ», «Ալոհա Քոե», Չուն Ա-չուն» պատմվածքները թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, 1967, 878 էջ։
- Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 9 (գրքի մեջ մտնող «Ուժեղների ուժը», «Ամբողջ աշխարհի թշնամին» և «Սեմյուել» պատմվածքները թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, «Հայաստան», 1969, 952 էջ։
- Մենդելսոն Ս. Մ., Մարկ Տվեն, Երևան, «Հայաստան», 1970, 435 էջ։
- Բացատրագիր (ժողովածուի մեջ մտնող 11 պատմվածք թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 331 էջ։
- Գայդար Արկադի, Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 3-րդ, (գրքի մեջ մտնող «Կոմսության ավերակներում», «Պարտությունների և հաղթանակների օրերին», «Բումբարաշ» և «Կապույտ աստղեր» գործերը թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 500 էջ։
- Այթմատով Չինգիզ, Ջամիլյա, Երևան, «Սովետական գրող», 1980, 168 էջ։