peoplepill id: varsenik-yesayan
VY
Iran Russia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Places
Gender
Female
Place of birth
Tabriz, Central District, Tabriz County, Iran
Age
75 years
Education
Yerevan State University
Yerevan, Armenia
(-1930)
Employers
Armenia
Sovetakan Hayastan
Levon Shant school of Yerevan
Yerevan, Armenia
Awards
Order of Lenin
 
Order of the Red Banner of Labour
 
Medal of Krupskaya
 
The details (from wikipedia)

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներԵսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարսենիկ Եսայան (սեպտեմբերի 2, 1909(1909-09-02), Թավրիզ, Իրան - հուլիսի 30, 1985(1985-07-30)), հայ գրականագետ, թարգմանչուհի, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թ.-ից։

Կենսագրություն

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Ուրմիայում։ 1914 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս, ապա Բաքու։ 1916 թվականին նորից վերադարձել է Իրան։

Հայրը եղել է Ռուսաստանի քաղաքացի, բանկային պաշտոնյա, իսկ 1918 թվականից խորհրդային ծառայող Իրանում։

1926 թվականին Եսայանն ավարտել է Ատրպատկանի հայոց թեմական կենտրոնական դպրոցը (Թավրիզ), որից հետո եկել է Երևան ուսանելու։ 1930 թ.-ին ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պատմագրական բաժինը։ Ուսանելուն զուգընթաց մանկավարժությամբ է զբաղվել Երևանի տարբեր դպրոցներում։ 1931-1937 թվականներին աշխատել է «Ավանգարդ» և «Խորհրդային Հայաստան» թերթերում։ 1941-1977 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Մաքսիմ Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում։

Թ. Ջուհարյանի հեղինակակցությամբ հայկական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար կազմել է «Հայրենի գրականություն», Ա. Ղազինյանի և Վ. Նորենցի հեղինակակցությամբ՝ 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրքերը։

Դպրոցին և մանկավարժությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և Խաչատուր Աբովյանի անվան ու Նադեժդա Կրուպսկայայի անվան մեդալներով։ Մահացել է Երևանում։

Վարսենիկ Եսայանի կատարած թարգմանությունները (ռուսերեն)

  • Կասիլ Լև, Աշտարակի ժամացույցը, Երևան, Հայպետհրատ, 1946։
  • Շվարց Եվգ., Առաջին դասարանցին, Երևան, Հայպետհրատ, 1950։
  • Վասիլենկո Ի., Աստղիկը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 144 էջ։
  • Օստրովսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, Երևան, Հայպետհրատ, 1951, 447 էջ։
  • Մալցև Ե., Ամբողջ սրտով, Երևան, Հայպետհրատ, 1952։
  • Կասիլ Լև, Պոլյանովսկի Մ., Կրտսեր որդու փողոցը, Երևան, Հայպետհրատ, 1953։
  • Շունդիկ Ն., Հեռավոր հյուսիսում, Երևան, Հայպետհրատ, 1954, 404 էջ։
  • Օստրովսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, Երևան, Հայպետհրատ, 1957, 478 էջ։
  • Սաֆոնով Վ. Ա., Մեծ երազանքի մարդիկ (թարգմանության հեղինակակից Ա, Բզնունի), Երևան, Հայպետհրատ, 1958, 557 էջ։
  • Չեխով Ա. Պ., Երկեր հ. 1, (հատորի մեջ մտնող «Ուրիշի դժբախտությունը» և «Վարդագույն գուլպա» պատմվածքները թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 459 էջ։
  • Չեխով Ա. Պ., Երկեր հ. 2 (գրքի մեջ մտնող «Պաղ արյուն», «Թանկ նստող դասեր», «Օրիորդ №-ի պատմածը» պատմվածքները թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 565 էջ։
  • Օստրովսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, Երևան, Հայպետհրատ, 1964, 479 էջ։
  • Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 7 (գրքի մեջ մտնող «Մնաս բարով, Ջեկ», «Ալոհա Քոե», Չուն Ա-չուն» պատմվածքները թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, 1967, 878 էջ։
  • Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 9 (գրքի մեջ մտնող «Ուժեղների ուժը», «Ամբողջ աշխարհի թշնամին» և «Սեմյուել» պատմվածքները թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, «Հայաստան», 1969, 952 էջ։
  • Մենդելսոն Ս. Մ., Մարկ Տվեն, Երևան, «Հայաստան», 1970, 435 էջ։
  • Բացատրագիր (ժողովածուի մեջ մտնող 11 պատմվածք թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 331 էջ։
  • Գայդար Արկադի, Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 3-րդ, (գրքի մեջ մտնող «Կոմսության ավերակներում», «Պարտությունների և հաղթանակների օրերին», «Բումբարաշ» և «Կապույտ աստղեր» գործերը թարգմանել է Վ. Եսայանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 500 էջ։
  • Այթմատով Չինգիզ, Ջամիլյա, Երևան, «Սովետական գրող», 1980, 168 էջ։

Ծանոթագրություններ

  
  Բառարաններ և հանրագիտարաններ
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Varsenik Yesayan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Varsenik Yesayan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes