peoplepill id: vardges-davtyan
VD
Armenia
3 views today
3 views this week
Vardges Davtyan
Armenian psychiatrist, prose writer, essayist

Vardges Davtyan

The basics

Quick Facts

Intro
Armenian psychiatrist, prose writer, essayist
Places
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
63 years
The details (from wikipedia)

Biography

Վարդգես Դավթյան(մայիսի 17, 1961, Երևան), հայ հոգեբույժ, արձակագիր, էսսեիստ։ Շուրջ 200 գիտական, գիտահանրամատչելի, ինչպես նաև գեղարվեստական և հրապարակախոսական աշխատությունների հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում հոգեբուժության և թմրաբուժության պատմության խնդիրներին, սոցիալական և կլինիկական հոգեբուժության, հոգեբուժության և հայ գրականության առնչությունների, քաղաքական հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին:

2000 թվականից ապրում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։ Կալիֆոռնիայի ամերիկահայ գրողների միության անդամ է։

Կենսագրություն

Վարդգես Դավթյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 17-ին Երևանում՝ մանկավարժ Աշոտ Դավթյանի և մանկաբույժ Սիրան Սարգսյանի ընտանիքում։ 1979-1985 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Նորքի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես բուժակ: 1985-1987 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա՝ աշակերտելով հոգեբույժ, ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանին:

Հոգեբույժի մասնագիտությունն ընտրելիս Դավթյանի համար կարևոր նշանակություն է ունեցել Անդրանիկ Մեհրաբյանի հետ ծանոթությունն ու համատեղ աշխատանքը: Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Մեհրաբյանի «Եթե հոգեբույժը փիլիսոփա չէ, ապա արհեստավոր է» թեզով։

Գիտական ատենախոսությունը պաշտպանել է 1994 թվականին Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում «Հովհաննես Թումանյանի ստեղծագործության հոգեբանական-հոգեվերլուծական եզրերը» թեմայով, ստացել է բանասիրության թեկնածուի գիտական աստիճան։

2000 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Ամուսնացած է, ունի երկու որդի:

Գործունեություն

1987-1991 թվականներին Վարդգես Դավթյանն աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ պրոֆեսորի ասիստենտ: Որպես «Բժշկական հոգեբանություն» դասընթացի դասընթացավար՝ հանդես է եկել բուժական և մանկաբուժական ֆակուլտետներում։

1990-1992 թվականներին Դավթյանը եղել է «Նարեկ» բժշկական հանդեսի հիմնադիր-խմբագիրը։ 1990-1998 թվականներին եղել է Հայաստանի հոգեբույժների և նարկոլոգների ասոցիացիայի վարչության անդամ, «Առողջապահություն» և «Հոգին» հանդեսների խմբագրական խորհրդի անդամ: 1992-2000 թվականներին որպես հոգեբույժ-հոգեթերապևտ աշխատել է Երևանի թիվ 8 բուժմիավորման պոլիկլինիկայում: 1992-1993 թվականներին համատեղությամբ դասախոսել է Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում: 1993-1998 թվականներին համատեղությամբ աշխատել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի աշխատակազմում՝ որպես առաջատար մասնագետ, զբաղվել է պետական քարոզչության հոգեբանական ասպեկտների վերլուծության խնդիրներով։

1997-1998 թվականներին «Հայք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էր։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Լոս Անջելեսի հեռուստաընկերություններում վարել է «Հոգեբույժը հրավիրում է զրույցի» և «Ցտեսություն, թախիծ» հաղորդաշարերը։

Դավթյանի և նրա գրությունների մասին

  • Հայ գրականագետ-քննադատ Սերգեյ Սարինյանը Դավթյանի մասին ասել է․
Հոգեբույժ-հոգեբան Վարդգես Դավթյանի հետ առաջին իսկ հանդիպումին ինձ զարմանք պատճառեց հայ և համաշխարհային գրականության նրա իմացությունը և գրական երևույթների ինքնատիպ ընկալումը: Առիթի բերումով ես նրա ուշադրությունը հրավիրեցի իր մասնագիտությանն առնչվող հետազոտական մի լայնատարած ասպարեզի վրա - գրականության հոգեվերլուծությունը, որը արդի գրականագիտության հիմնական մեթոդներից մեկն է: Որոշ ժամանակ անց Դավթյանը հանդես եկավ հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի մասին մի ուսումնասիրությամբ, որը փաստորեն իսկական իմաստով հոգեվերլուծության առաջին փորձն է հայ գրականագիտության մեջ, միանգամայն նորարարական փորձ, որի համար նրան շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • Անդրադառնալով Դավթյանի «Շողացող ստվերներ» գրքին՝ Գևորգ Քրիստինյանն ասել է․
Վարդգեսի այս գիրքը գալիս է համոզելու, որ մեր օրերի գրողը պարտավոր է հաշվի առնել ժամանակակից ընթերցողի վիճակը, խնայել նրա ժամանակը, հասկանալով, որ համացանցային տեխնիկայի այս շփոթեցնող դարում հակիրճությունը կարող է օգնել ավանդական գրքի գոյատևմանը։
  • Դավթյանի հոգեբուժության ձեռնարկի մասին հոգեբույժ Կոնստանտին Դանիելյանն ասել է․
Պարզապես աններելի է, որ մինչև օրս մեզանում մայրենի լեզվով չէր գրված համապարփակ մի աշխատություն կամ ձեռնարկ, նվիրված հոգեբուժությանն ընդհանրապես, և նրա բարդ ու հրատապ հիմնահարցերի քննախոսությանը մասնավորապես: Այս առումով պրակտիկ բժիշկ, հոգեբույժ Վարդգես Դավթյանի հոգեբուժական ձեռնարկի լույսընծայումը արժանի է ամենաբարձր գնահատականի։
  • Էդուարդ Շահվերդյանը, որը զբաղվում է Դավթյանի ստեղծագործությունների հանրայնացմամբ, այսպես է արտահայտվել․
Վարդգես Դավթյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոքր ծավալով և մեծ խորքայնությամբ։ Նրա հերոսը մարդն է, սովորական հայ մարդը, որն ապրում է Հայաստանում կամ Ամերիկայում՝ իր խնդիրներով ու հույզերով։
  • Հայ փիլիսոփա Գևորգ Խրլոպյանը, խոսելով Դավթյանի ստեղծագործությունների մասին, նշել է․
Վարդգես Դավթյանը իր մասնագիտությանն ու ազգին նվիրված գիտնական է: Նա մասնագիտական բծախնդրությամբ ձգտում է նորագաղթ ամերիկահայությանը օգնել իր դժվարությունները հաղթահարելու գործում։
  • Գրականագետ Անի Փաշայանը նշել է․
Գրականության ամենակարևոր խնդիրներից մեկը ժամանակակից մարդուն պատկերելն է: Հարյուրավոր մարդկանցից ընտրել, առանձնացնել նրանց, ովքեր գրողի համար կարևորվում են այնքան, որ անհրաժեշտություն է առաջանում «ավելի հայտնիացնել»՝ գրական կերպար դարձնելով: Այսպիսի հնարանքը միշտ չէ, որ հաջողվում է: Վարդգես Դավթյանին դա հաջողվել է: Նրա հոգեբանական նովելները, արտասովոր վերնագրերով, միշտ կկարդացվեն հափշտակությամբ, որովհետև գրված են ժամանակի խնայողությամբ և ընթերցողին սիրելու պատրաստակամությամբ։
  • Դավթյանի ստեղծագործություններին է անդրադարձել նաև գրաքննադատ Քրեյգ Լեդուն (անգլ.՝ Craig Ledoux)՝ նշելով․
Վարդգես Դավթյանի «Ես Ջեկն եմ : Տաքսիստ Ջեկը» պատմվածաշարի տարօրինակ հմայիչ հերոսը․․․ (անգլ.՝ The oddly charming protagonist of Vardges Davtyan’s “I’m Jack. Jack in the Cab (A Collection of Notes)”):

Մատենագրություն

  • Անդրանիկ Մեհրաբյան, Երևան, 1988
  • Հոգեբույժը հրավիրում է զրույցի, Երևան, 1992
  • Հոգեբուժություն (գիրք 1-ին), Երևան, 1992
  • Մտավորականը և նևրոզը, Երևան, 1994
  • Հայերը և ալկոհոլը, Երևան, 1994
  • Ինչու խելագարվեց Անուշը (խելահեղության թումանյանական ըմբռնումը), Երևան, 1994
  • Թումանյանի ստեղծագործության հոգեբուժիչ արժեքը, Երևան, 1995
  • Տունը հրաբխի վրա, Երևան, 1996
  • Առասպելի և իրականի սահմանագծին, Երևան, 1996
  • Կանգնեցրեք աշխարհը, ես ուզում եմ իջնել, Լոս Անջելես, 2002
  • Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը, Լոս Անջելես, 2004
  • Վիշապին հաղթողը (Ինչպես ազատվել դեպրեսիայի կապանքներից), մաս 1-ին և 2-րդ, Լոս Անջելես, 2005
  • Զայրացած հայուհիներ (իրական պատմություն), Լոս Անջելես, 2005
  • Լեգիտիմ կատակներ լրջանալու պահին, Լոս Անջելես, 2012
  • Շողացող ստվերներ, Լոս Անջելես, 2015
  • Մտորումներ թամբի վրա, Լոս Անջելես, 2016
  • Կնքամայրը, Լոս Անջելես, 2017
  • Հեքիաթներ Ամերիկայի մասին, Լոս Անջելես, 2017

Անգլալեզու հրատարակումներ

  • Vardges Davtyan, On the one aspect of generalized anxiety (Actapsychiatrica Scandinavica, 1998, 98 (Suppl.393); Munksdard, 1998, p.30.
  • Vardges Davtyan, I'm Jack. Jack in the Cab (A Collection of Notes) - Eleven,eleven (A Journal of Literature & Art), Issue 23, San Francisco, 2017, p.215-220.

Ծանոթագրություններ

  1. Հ.Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Դ, Երևան, 2009, էջ 63-66
  2. «Անժառանգ առաքյալը․․․» Վարդգես Դավթյան
  3. Վ.Դավթյան, Լեգիտիմ կատակներ լեջանալու պահին, Լոս Անջելես, 2012
  4. Վարդգես Դավթյան, Շողացող Ստվերներ կամ առջևում պրեմիերան է, Լոս Անջելես, 2015
  5. Վ. Դավթյան, Հոգեբուժություն (գիրք 1-ին), Երևան, 1992, էջ 5
  6. http://www.7or.am/am/news/view/147011/
  7. Վ. Դավթյան, Կանգնեցրեք աշխարհը, ես ուզում եմ իջնել, Լոս Անջելես, 2002
  8. «Ազգ» օրաթերթ, 24 նոյեմբեր 2018, Անի Փաշայան, Վարդգես Դավթյանի կենսունակ պատումը
  9. Eleven Eleven - 2017

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vardges Davtyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vardges Davtyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes