peoplepill id: valter-aramyan
VA
Russia Armenia
2 views today
2 views this week
Valter Aramyan
��այ արձակագիր, թարգմանիչ

Valter Aramyan

The basics

Quick Facts

Intro
��այ արձակագիր, թարգմանիչ
Work field
Gender
Male
Place of birth
Vagharshapat, Armavir Region, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
85 years
Family
Education
Faculty of Armenian Philology
Armenia
(-1932)
Employers
Matenadaran
Yerevan, Armenia
The details (from wikipedia)

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներԱրամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վալտեր Գևորգի Արամյան (հուլիսի 15, 1909(1909-07-15), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1994(1994-12-18), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ Արձակագիր Ռաֆայել Արամյանի եղբայրը։

Կենսագրություն

Ծնվել է Էջմիածին (այժմ՝ Վաղարշապատ) քաղաքում։ Գրել է 1930-ականների սկզբներից։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի Մատենադարանում։ Ստալինյան բռնաճնշումների հետևանքով 1935-55 թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային կյանքին անդրադարձել է «Կոլիմա» վեպում և պատմվածքաշարերում։

Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Տայգայի օրենքը», լույս է տեսել 1955-ին։ Գրողի նախասիրությունը եղել է հուշապատումային ակնարկը։ Ստեղծագործություններում քանիցս անդրադարձել է և պատկերել է Հին Երևանի և Էջմիածնի կյանքը՝ վավերագրելով քաղաքային կեցության ուշագրավ կողմերը։ Նրա «Տայգայի օրենքը» և «Ռուսա, որդի Արգիշտի» գործերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։

Երկեր

  • Տայգայի օրենքը, Երևան, Հայպետհրատ, 1955, 60 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 128 էջ։
  • Ռուսա, որդի Արգիշտի, Երևան, Հայպետհրատ, 1957, 185 էջ։
  • Մարդը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 172 էջ։
  • Վաղը նորից լվացք կփռեն, հրատարակչություն «Պիոներ» ամսագրի, Երևան, 1959, 8 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Վ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Մարդու սերը, Երևան, Հայպետհրատ, 1962, 180 էջ։
  • Ընկած ծառը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 216 էջ։
  • «Խեղճ» մարդը, Երևան, «Հայաստան», 1970, 16 էջ։
  • Ռուսա, որդի Արգիշտի (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 116 էջ։
  • Միթե բոլորը հող դարձան, Երևան, «Հայաստան», 1970, 408 էջ։
  • Թանաքագույն ծաղիկներ, Երևան, «Հայաստան», 1973, 232 էջ։
  • Արահետներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 324 էջ։
  • Վերադարձ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 512 էջ։
  • Զարմանալի տարիներ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 144 էջ։
  • Երանոս Կռմանցի (հեքիաթ- վիպակ), Երևան, 1986։
  • Զարմանալի տարիներ, Երևան, 1985, 143 էջ։
  • Խոտորջուրցիներ (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1987։
  • Կոլիմա (յուշեր Կոլիմա գետի բանտատնից), Անթիլիաս, 1994, 368 էջ։
  • Կոլիմա (վեպ և պատմվածքներ), Երևան, 2006, 240 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

  • Ալոիս Իրասեկ, Չեխական հինավուրց զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 212 էջ։
  • Ցակարիաս Տոպելիուս, Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 104 էջ։
  • Կարլիս Սկալբե, Ինչպես գնացի Հյուսիսի աղջկա մոտ (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1962, 56 էջ։
  • Չինական հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
  • Սերգեյ Սարտակով, Թագուհին չտաս (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 311 էջ։
  • Չեխոսլովակյան պատմվածքներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Վ. Արամյանը), Երևան, «Հայաստան», 1966, 372 էջ։
  • Հալդար Լաքսնես, Ինքնուրույն մարդիկ, Երևան, «Հայաստան», 1967, 638 էջ։
  • Դհան Մուքերջի, Ջունգլիներում (վիպակներ), Երևան, «Հայաստան», 1978, 204 էջ։
  • Գեորգի Խոլոպով, Ահեղ տարի (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 428 էջ։

Ծանոթագրություններ

  
  Բառարաններ և հանրագիտարաններ
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Valter Aramyan

Basics

Introduction

Կենսագրություն

Երկեր

Թարգմանություններ (ռուսերենից)

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Valter Aramyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Valter Aramyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes