Tsovak Avagyan
Quick Facts
Biography
Ծովակ Մինասի Ավագյան (հունիսի 24, 1926(1926-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011), կենսաֆիզիկոս: Կենսաբանական գիտությունների դոկտոր (2003): Կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության նախագահ (2003): Ավագյանը տեսականորեն և փորձարարորեն հիմնավորել է մարդու աչքով ռենտգենյան տեսանելիության երևույթը՝ ցույց տալով երկրորդային ֆիզիկական պրոցեսների ներդրումը ցանցաթաղանթում:
Կենսագրություն
Ծովակ Ավագյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 24-ին, Երևանում: 1952 թվականին ավարտել է Մոսկվայի կապի համամիութենական ինստիտուտը: 1952 թվականին ավարտել է Մոսկվայի կապի ինժեներների ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը, 1956-1958 թվականներին սովորել է ասպիրանտուրայում, այնուհետև աշխատել Հայաստանի ԳԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: 1968 թվականին ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպել է Հայաստանում կենսաֆիզիկայի բնագավառի առաջին գիտական լաբորատորիան և նույն տարում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի հրավերով, այդ ինստիտուտում հիմնել ճառագայթային կենսաֆիզիկայի լաբորատորիա, որը ղեկավարել է երկար տարիներ: Միաժամանակ, 1990-1996 թվականներին Ավագյանն աշխատել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ որպես արտաքին կապերի վարչության պետ:
Ավագյանը հեղինակ է բազմաթիվ աշխատությունների, այդ թվում` գիտական հոդվածների և թեզիսների, մենագրությունների, գիտահանրամատչելի հրապարակումների, ունի հայտնագործությունների վեց հեղինակային վկայականներ` նվիրված ճառագայթային կենսաֆիզիկայի, սինքրոտրոնային ռադիոկենսաբանության, քեմիլյումինեսցենցիայի, կենսաթաղանթների հետազոտման տարաբնույթ հիմնահարցերին: Նա հետազոտել է ալիքի տարբեր երկարություններ ունեցող սինքրոտրոնային ճառագայթման ազդեցությունը օրգանիզմների վրա: Գերմանիայի Կարլսռուե քաղաքի ռադիոկենսաբանության ինստիտուտի և Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի կենսաֆիզիկայի ինստիտուտի մասնագետների հետ համատեղ ԷՊՌ մեթոդի կիրառմամբ ուսումնասիրել է գամմա ճառագայթների ազդեցության տակ օլեինաթթվի ազատ ռադիկալային վիճակները:
Ավագյանի աշխատանքների առավել նշանակալի արդյունքները, որոնք վերաբերում են ռենտգենյան ճառագայթների ,տեսանելիությանըե, տեղ են գտել ռադիոկենսաբանության դասագրքային գրականության մեջ: Ուսումնասիրել է ճառագայթահարման ժամանակ աչքի ցանցաթաղանթի ֆունկցիայի խանգարումը, կենսաբանական օրգանիզմների վրա տարբեր բնույթի իոնացնող ճառագայթների ազդեցությունը:
Ավագյանը գիտակազմակերպչական գործունեությանը զուգընթաց եղել է ակտիվ հասարակական գործիչ: Արցախյան ազատամարտի տարիներին կազմակերպել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ գիտնականների այցը Արցախ, ամուր կապեր հաստատել Լեռնային Ղարաբաղի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, կազմակերպել է օգնություն Ստեփանակերտի համալսարանին, բժշկական հիմնարկներին, ազատամարտիկներին: Ավագյանն ընտրվելէ «Ամարաս» կազմակերպության անդամ, ակտիվ մասնակցություն ունեցել «Բժիշկներ առանցսահմանի» միջազգային կազմակերպությանՍտեփանակերտի մասնաճյուղի ստեղծման գործում՝ նպաստելով Արցախ բերվող բժշկական օգնությանը, ակտիվ մասնակցություն ունեցել ԼՂՀ-իԻնքնապաշտպանությանԿոմիտեի ,Մարտիկե թերթի տպագրմանը:
2007թվականին Ավագյանը կազմել և տպագրության է հանձնել «Սուրմալու-Իգդիր. պատմական քառուղիներում» ծավալուն գիրքը:
Անդամակցություն
- ՌԴ Ճառագայթային կենսաբանության միության անդամ (1972)
- Ճառագայթաբանների եվրոպական միության անդամ (1982)
- Ճառագայթաբանների ամերիկյան միության անդամ (1985)
- Գերմանիայի միջազգային ԳԱ անդամ (1986)
Պարգևներ
- Ն. Վ.Տիմոֆեև-Ռեսովսկու անվան մեդալ (1992)
- Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդալ՝ ՀԱՀ-ում կազմակերպման գործում ակտիվ մասնակցության համար (2002)
- ԼՂՀ-ի նախագահի հուշամեդալ՝ Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար
Երկեր
- Биолюминесценция, М., 1965 (соавтор).
- Первая республиканская сессия по общим вопросам молекулярной биологии и биофизики: Тезисы докладов, Академия наук Армянской ССР; Научный совет по проблемам молекулярной биологии и биофизики, Ереван, Б. и., 1967.
- Сверхслабые свечения в биологии, М., 1972 (соавтор).
- Проблемы природной и модифицированной радиочувствительности, М., 1973 (соавтор).
- Օրինաչափ հրաշքներ: Երևան, «Հայաստան», 1979 (համահեղինակ):
- Действие ионизирующих излучений различной природы на биологические организмы, Е., 2003, 66 с.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Ծովակ Մինասի Ավագյան. Հայաստանի կենսաբանական հանդես /Biological Journal of Armenia /Биологический журнал Армении, 63 (1). pp. 93-94. ISSN 0366-5119»