peoplepill id: tsovak-avagyan
TA
Russia Armenia
1 views today
1 views this week
Tsovak Avagyan
Biophysicist

Tsovak Avagyan

The basics

Quick Facts

Intro
Biophysicist
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Death
Age
84 years
The details (from wikipedia)

Biography

Ծովակ Մինասի Ավագյան (հունիսի 24, 1926(1926-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011), կենսաֆիզիկոս: Կենսաբանական գիտությունների դոկտոր (2003): Կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության նախագահ (2003): Ավագյանը տեսականորեն և փորձարարորեն հիմնավորել է մարդու աչքով ռենտգենյան տեսանելիության երևույթը՝ ցույց տալով երկրորդային ֆիզիկական պրոցեսների ներդրումը ցանցաթաղանթում:

Կենսագրություն

Ծովակ Ավագյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 24-ին, Երևանում: 1952 թվականին ավարտել է Մոսկվայի կապի համամիութենական ինստիտուտը: 1952 թվականին ավարտել է Մոսկվայի կապի ինժեներների ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը, 1956-1958 թվականներին սովորել է ասպիրանտուրայում, այնուհետև աշխատել Հայաստանի ԳԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: 1968 թվականին ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպել է Հայաստանում կենսաֆիզիկայի բնագավառի առաջին գիտական լաբորատորիան և նույն տարում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի հրավերով, այդ ինստիտուտում հիմնել ճառագայթային կենսաֆիզիկայի լաբորատորիա, որը ղեկավարել է երկար տարիներ: Միաժամանակ, 1990-1996 թվականներին Ավագյանն աշխատել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ որպես արտաքին կապերի վարչության պետ:

Ավագյանը հեղինակ է բազմաթիվ աշխատությունների, այդ թվում` գիտական հոդվածների և թեզիսների, մենագրությունների, գիտահանրամատչելի հրապարակումների, ունի հայտնագործությունների վեց հեղինակային վկայականներ` նվիրված ճառագայթային կենսաֆիզիկայի, սինքրոտրոնային ռադիոկենսաբանության, քեմիլյումինեսցենցիայի, կենսաթաղանթների հետազոտման տարաբնույթ հիմնահարցերին: Նա հետազոտել է ալիքի տարբեր երկարություններ ունեցող սինքրոտրոնային ճառագայթման ազդեցությունը օրգանիզմների վրա: Գերմանիայի Կարլսռուե քաղաքի ռադիոկենսաբանության ինստիտուտի և Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի կենսաֆիզիկայի ինստիտուտի մասնագետների հետ համատեղ ԷՊՌ մեթոդի կիրառմամբ ուսումնասիրել է գամմա ճառագայթների ազդեցության տակ օլեինաթթվի ազատ ռադիկալային վիճակները:

Ավագյանի աշխատանքների առավել նշանակալի արդյունքները, որոնք վերաբերում են ռենտգենյան ճառագայթների ,տեսանելիությանըե, տեղ են գտել ռադիոկենսաբանության դասագրքային գրականության մեջ: Ուսումնասիրել է ճառագայթահարման ժամանակ աչքի ցանցաթաղանթի ֆունկցիայի խանգարումը, կենսաբանական օրգանիզմների վրա տարբեր բնույթի իոնացնող ճառագայթների ազդեցությունը:

Ավագյանը գիտակազմակերպչական գործունեությանը զուգընթաց եղել է ակտիվ հասարակական գործիչ: Արցախյան ազատամարտի տարիներին կազմակերպել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ գիտնականների այցը Արցախ, ամուր կապեր հաստատել Լեռնային Ղարաբաղի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, կազմակերպել է օգնություն Ստեփանակերտի համալսարանին, բժշկական հիմնարկներին, ազատամարտիկներին: Ավագյանն ընտրվելէ «Ամարաս» կազմակերպության անդամ, ակտիվ մասնակցություն ունեցել «Բժիշկներ առանցսահմանի» միջազգային կազմակերպությանՍտեփանակերտի մասնաճյուղի ստեղծման գործում՝ նպաստելով Արցախ բերվող բժշկական օգնությանը, ակտիվ մասնակցություն ունեցել ԼՂՀ-իԻնքնապաշտպանությանԿոմիտեի ,Մարտիկե թերթի տպագրմանը:

2007թվականին Ավագյանը կազմել և տպագրության է հանձնել «Սուրմալու-Իգդիր. պատմական քառուղիներում» ծավալուն գիրքը:

Անդամակցություն

  • ՌԴ Ճառագայթային կենսաբանության միության անդամ (1972)
  • Ճառագայթաբանների եվրոպական միության անդամ (1982)
  • Ճառագայթաբանների ամերիկյան միության անդամ (1985)
  • Գերմանիայի միջազգային ԳԱ անդամ (1986)

Պարգևներ

  • Ն. Վ.Տիմոֆեև-Ռեսովսկու անվան մեդալ (1992)
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդալ՝ ՀԱՀ-ում կազմակերպման գործում ակտիվ մասնակցության համար (2002)
  • ԼՂՀ-ի նախագահի հուշամեդալ՝ Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար

Երկեր

  • Биолюминесценция, М., 1965 (соавтор).
  • Первая республиканская сессия по общим вопросам молекулярной биологии и биофизики: Тезисы докладов, Академия наук Армянской ССР; Научный совет по проблемам молекулярной биологии и биофизики, Ереван, Б. и., 1967.
  • Сверхслабые свечения в биологии, М., 1972 (соавтор).
  • Проблемы природной и модифицированной радиочувствительности, М., 1973 (соавтор).
  • Օրինաչափ հրաշքներ: Երևան, «Հայաստան», 1979 (համահեղինակ):
  • Действие ионизирующих излучений различной природы на биологические организмы, Е., 2003, 66 с.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Tsovak Avagyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Tsovak Avagyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes