Tornik Damiryan
Quick Facts
Biography
Թոռնիկ Սարգսի Դամիրյան (1920), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):
Կենսագրություն
Թոռնիկ Դամիրյանը ծնվել է 1920 թվականին Ապարանի շրջանի Հովիտ գյուղում։ Սովորել է գյուղի յոթնամյա դպրոցում, այնուհետև ընդունվել Լենինականի տեքստիլ տեխնիկում, որը 1940 թվականին ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ապարանի շրջանի Հնաբերդ գյուղի դպրոցում։ 1940 թվականի վերջերին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Մուրմանսկի կրտսեր հրամանատարական դպրոցն ավարտելուց հետո գործուղվել է 52-րդ հրաձգային դիվիզիայի 205-րդ հրաձգային գունդը։ 1943 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Դամիրյանի գունդը պետք է անցներ Կոլա թերակղզու հյուսիսային մասը, դուրս գար Ֆինլանդիա-Նորվեգիա սահմանը, ազատագրեր Պեչենգա նավահանգիստը։ Պերսամ գետն անցնելու ժամանակ վիրավորվել է ձախ ոտքից։ Ապաքինվելուց հետո նորից մեկնել է գործող բանակ, նոր կազմավորվող 19-րդ բանակը (Երկրորդ բելոռուսական ռազմաճակատ)։
Ռազմաճակատում ցուցաբերած արիության համար Դամիրյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով։ 1944 թվականին ռազմաճակատում նա ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։
Պատերազմի ավարտից հետո Դամիրյանը զորացրվել է բանակից, նշանակվել Հովիտ գյուղի դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ և ուսմասվար։ Աշխատանքին զուգընթաց ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, աշխատել է Երևանի № № 93, 31, և 91 դպրոցներում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, մեդալներով և պատվոգրերով։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան