Tiran Marutyan
Quick Facts
Biography
Տիրան Հարությունի Մարության (1911, նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), գյուղ Ղշլաղ (այժմ՝ Վանաձոր քաղաքի տարածքում) - 2007, նոյեմբերի 8), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1961)։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը (1937)։ 1939 թվականից աշխատել է «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում (1952 թվականից՝ գլխավոր ճարտարապետ)։
Հեղինակ է Սևանի (վերերկրյա մասի), Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Երևանի, Տաթևի ու Բուի (Գանա, Աֆրիկա, վերջին երկուսը՝ Ռ․ Ա․ Յագուբովի և Ս․ Բ․ Պետրոսյանի հետ), Շամբի, Սպանդարյանի, Զարամագի I, II (Հյուսիս-Օսեթական ԻԽՍՀ), նաև գյուղական շուրջ 10 ՀԷԿ-երի համալիրների ճարտարապետական մասի։
Մարությանի նախագծերով ստեղծվել են 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ և ակումբներ, աղբյուր-հուշարձաններ, ուսումնական մանկական և առողջական հաստատություններ, բնակելի տներ (Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասը, Մոսկովյան և Դեմիրճյան փողոցներում), մեծ թվով գյուղական և ավանային բնակավայրեր՝ Լուսավան (այժմ՝ Չարենցավան), Լուսակերտ, Արզնի (այժմ՝ Առողջաբան N1), Գագարին, Գառնի և այլն։
Պատկերասրահ
Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասը
Ճարտարապետ Տիրան Մարությանի նախագծով է կառուցվել 1-12 շենքերի համալիրը, 1955 թ.-1965 թ., Ազատության պողոտա, Երևան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |