Tigran Kristosturyan
Quick Facts
Biography
Տիգրան Լևոնի Քրիստոսդուրյան (մարտի 19, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:19|2|0}}), Ախալցխա, Ախալցխայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախք, Վրաստան - սեպտեմբերի 28, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:28|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, վնասվածքաբան-օրթոպեդ: Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970): Բժշկական ծառայության մայոր:
Մանկաբույժ Անահիտ Քրիստոսդուրյանի հայրը:
Կենսագրություն
Տիգրան Քրիստոսդուրյանը ծնվել է 1919 թվականին Ախալցխայում: 1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1950-1959 թվականներին եղել է Հոկտեմբերյանի (այժմ` Արմավիրի) շրջանային հիվանդանոցի վիրաբույժ, բաժանմունքի վարիչ, 1960-1961 թվականներին աշխատել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1961-1968 թվականներին` Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության, 1968-1973 թվականներին` վնասվածքաբանության և նյարդաբուժության ամբիոններում: 1950-1973 թվականներին եղել է Հայաստանի վիրաբույժների գիտական ընկերության անդամ:
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում գյուղատնտեսական վնասվածքների առաջացման պատճառներին ու դրանց կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը: Հեղինակ է «Վնասվածքներ» (ռուսերեն, 1967) և «Արյունահոսություն» (ռուսերեն, 1968) ուսումնական ձեռնարկների:
Երկեր
- «Сельскохозяйственный травматизм и его профилактика», Е., 1960.
- «Десмургия», 1963.
Գրականություն
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.