Teresa Mirzoyan
Quick Facts
Biography
Թերեզա Հայկի Միրզոյան (Միրզոևա) (օգոստոսի 11, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:11|2|0}}), Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան - օգոստոսի 7, 2016({{padleft:2016|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986)։
Կենսագրություն
1939 թվականին ավարտել Է Թբիլիսիի Անդրկովկասյան ճարտարապետության ուսումնարանը, 1946 թվականին գեղարվեստի ակադեմիան։
1946-1947 թվականներին կատարելագործվել է Մոսկվայում։ 1947-1968 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1947 թվականից, միաժամանակ՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1980-2000 թթ.՝ ամբիոնի վարիչ)։
Ստեղծագործություններ
Ստեղծագործում է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում։ Թերեզա Միրզոյանի արվեստում գերակշռում են սիրո, մայրության և գարնան թեմաները։
- Հունան Ավետիսյանի կիսանդրին Երևանի № 74 դպրոցի առջև (1956, բրոնզ, բազալտ)
- «Կժով աղջիկը» (1962, բազալտ)
- «Թռիչք» (1963, ալյումին)
- «Ջուլհակուհի» (1964, ալյումին, բազալտ, Գյումրի)
- Չարենցավան քաղաքի մուտքի հուշակոթողը (1970, կոփածո պղինձ, ֆելզիտ, համահեղինակ՝ Սուրեն Նազարյան)
- «Զինվոր» մոնումենտալ քանդակը (1975, Աշտարակ)
- «Սպասում» եռաքանդակը (1985, հրակավ)
- Սստվածաշնչյան թեմայով՝ «Վիշապահաղթ հրեշտակապետ Միքայելը» (2001)
- «Սիրում է, չի սիրում» քանդակ, վերականգնվել է 2012 թվականին
Ցուցահանդեսներ
- Ռուսաստանի Դաշնություն
- Վրաստան
- Բուլղարիա
- Լիբանան
- Լեհաստան
- Գերմանիա
- ԱՄՆ
- Ռումինիա
Պատկերասրահ
Հունան Ավետիսյանի կիսանդրին Երևանի № 74 դպրոցի առջև
«Սիրում է, չի սիրում» քանդակ, վերականգնվել է 2012 թվականին
Ջուլհակուհի
«Ողբ»