Tatevik Avetisyan
Quick Facts
Biography
Տաթևիկ Արարատի Ավետիսյան (մարտի 20, 1977, Ստեփանակերտ), հայ քանդակագործ, բանաստեղծուհի։
Կենսագրություն
Տաթևիկ Ավետիսյանը ծնվել է 1977 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ապրում և ստեղծագործում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Սովորել է Արմավիր քաղաքի արվեստի դպրոցում, 1992-1997 թթ.` Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում։
1992 թ. «Դպրություն» ամսագրում տպագրվել է Մեսրոպ Մաշտոցին նվիրված նրա բանաստեղծությունը։ Հոդվածներ, բանաստեղծություններ է տպագրել տարբեր ամսագրերում։
«Հայոց արիասիրտ թագուհին» խորագրով թեմայի շուրջ գծանկարել է Փառանձեմ թագուհուն։
2003 թվականին ընդունվել է Արմավիրի «Արարատ» համալսարանի դպրոցական բաժինը։ Որպես ջոկատավար, խմբավար, աշխատել է Արմավիրի թիվ 7 դպրոցում, Արցախի դպրոցներում, Լաչինի Քարեգահ գյուղում։
Քանդակներ
- «Սպասում» կամ «Երազող կինը»
- «Հրեշտակ»
- «Զղջում և մերժում»
- «Հոգեվիճակ»
- «Հոգնած ուսանողուհին»
- «Ծովափին»
- «Պարող աղջիկը»
- «Տարազով աղջիկը»
- «Ախ Թամար»
- «Կոմիտաս»
- «Աստղիկ դիցուհու դիմաքանդակ»
Ցուցահանդեսներ
- 1996 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
- 2004 Արմավիր
- 2006 Նարեկացի արվեստի միություն
Մեջբերումներ Տաթևիկ Ավետիսյանից
Արվեստի ամեն աշխատանք գեղեցիկ է և աչքին շոյելի, եթե ճիշտ է ներկայացվում հատկապես լույսի պարզ քողի տակ… Եթե նույնիսկ չես կարող հասկանալ աբստրակցիան, բայց եթե նայելիս այն անցնում է հոգուդ խորանով՝ ուրեմն գնահատելի է և արժեքավոր, ուրեմն բուն նպատակին է հասել արվեստի գործը։