Tadevos Antikyan
Quick Facts
Biography
Թադևոս Ավետիքի Անտիկյան (Թաթոս Անտիկենց, 1835, Գյումրի - 1899, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ որմնադիր, քանդակազարդող վարպետ։
Կենսագրություն
Անտիկենց Թաթոսը ծնվել է Ալեքսանդրապոլում։ Տներ է կառուցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, մասնակցել է Գևորգյան Ճեմարանի շինարարությանը, Գյումրիում՝ բերդերի և թաղակապ ստորերկրյա անցուղիների շինարարությանը։ Ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշ է Անտիկյան սեփական երկհարկանի տան նկուղի քարե զանգվածեղ առաստաղը, որը չի փլվել անգամ 1926 թվականի երկրաշարժից։
1858-1876 թվականներին Անտիկյանին հանձնարարվել է Անիի կաթողիկե Մայր տաճարի տիպարով Ալեքսանդրապոլում Սուրբ Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցու կառուցումը, որն այդ ժամանակվա Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր (բարձրությունը՝ 36 մ)։
Մասնակցել է Հառիճավանքի վերանորոգումներին, դպրոցի, աղբյուրի կառուցմանը։