Stepan Babayan
Quick Facts
Biography
Ստեփան Գրիգորի Բաբայան (հոկտեմբերի 28, 1931(1931-10-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-տեխնոլոգ: Քիմիական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1980): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1994): Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1999):
Հմայակ Բաբայանի եղբայրը:
Կենսագրություն
Ստեփան Բաբայանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 28-ին, Երևանում: 1955 թվականին ավարտել է Մոսկվայի քիմտեխնոլոգիայի ինստիտուտը: 1967-1971 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Անօրգանական և ընդհանուր քիմիայի ինստիտուտի (1964-1969 թվականներին, միաժամանակ՝ Երևանի պետական համալսարանի դասախոս), 1971-1986 թվականներին՝ քիմիական ռեակտիվների և գերմաքուր քիմիական նյութերի «ԻՌԵԱ» գիտաարտադրական միավորումների հայկական մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, 1986-1991 թվականներին՝ նույն մասնաճյուղի, 1991-1996 թվականներին՝ «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: 1997-2002 թվականներին՝ ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության վարչության պետ, ապա՝ խորհրդական, 2002 թվականից՝ Միջազգային բիզնեսի կենտրոնի բաժնի պետ:
Աշխատանքները վերաբերում են ռադիոակտիվ տարրերի քիմիային, անօրգանական միացությունների, գերմաքուր նյութերի, ադսորբենտների արտադրության տեխնոլոգիաների և ոչ մետաղային հանածոների մշակմանը: Ներդրել է անագի և կապարի, սիլիկազոլի, նրբաշերտ քրոմատագրության սալիկների, կատալիզատորների ալյումինասիլիկատային կրողների, նոյեմբերյանի ցեսլիտների հիմքի վրա մոլեկուլային մաղերի, հեղուկ ապակու արտադրություն:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 182:
- ↑ «К 80-летнему юбилею Бабаяна Степана Григорьевича»