Sofia Baghdasaryan
Quick Facts
Biography
Սոֆիա Օլեգի Բաղդասարյան (փետրվարի 2, 1986(1986-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, դերասանուհի:
Կենսագրություն
Ծնվել է 1986 թվականի փետրվարի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1993-2002 թվականներին սովորել է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային» մասնագիտական դպրոցում, 2002-2007 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-արվեստի բաժնում: 2010 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 2011 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերախմբում եղել է մեներգչուհի: 2012 թվականից աշխատում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում՝ որպես երգչախմբի արտիստ: Հյուրախաղերով հանդես է եկել Ստամբուլի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի բեմերում: 2015 թվականից Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է:
Մասնակցել է տարբեր միջազգային փառատոների՝ «Վերածնունդ» (2010), Մոսկվայի «Կարոտ» (2008), Միջազգային օպերային մրցույթի (2016): «Նոր օպերային աշխարհ» նախագծի՝ Մոսկվայում կայացած մեկամսյա կուրսերի շրջանակներում մասնակցել է Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմադրմանը, հետագայում խաղացել գլխավոր՝ Նեդդայի դերը (2016):
Ներկայացումներ, դերերգեր
Հեղինակ | Ստեղծագործություն | Դեր |
---|---|---|
Հակոբ Պարոնյան | «Ատանաբույժն արևելյան» | |
Ալեքսանդր Շիրվանզադե | «Մորգանի խնամին» | |
«Չարենց» | ||
Տիգրան Չուխաճյան | «Կարինե» | Կարինե |
Արտեմի Այվազյան, Գարեգին Երիցյան | «Ուշ լինի, նուշ լինի» | Նազիկ |
«Կարմեն» | «Միքայելա» 2015 |
Մրցանակներ
- Տաթևիկ Սազանդարյանի անվան մրցույթում Հայաստանի կոմպոզիտորների միության Հատուկ մրցանակ (2006)
- «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ Նազիկի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Գլխավոր դերի դեբյուտ», (2016)