Shavigh Grigoryan
Quick Facts
Biography
Շավիղ Սուրենի Գրիգորյան (մարտի 28, 1922(1922-03-28), Ալափարս, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2012(2012-12-25), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2002 թ.)։
Կենսագրություն
1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961–1981 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հեղինակել է գիտական մենագրություններ, պատմվածքներ։ Մամուլում հանդես է եկել գիտական բազմաթիվ հոդվածներով։ Եղել է «Սայաթ-Նովա» մշակութային միության գիտխորհրդի և Հայ աշուղների միության նախագահը։ 1999 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ։
Ուսումնասիրությունները վերաբերում են գուսանական և աշուղական երգարվեստի խնդիրներին։ Կազմել է աշուղ Աշխույժի երկերի (1963 թ.), «Ով Հայաստան» (2002 թ.) և այլ ժողովածուներ։ Հեղինակ է «Հայոց հին գուսանական երգերը» (1971 թ.), «Իմ Ջիվանին» (1997 թ.), «Հայ աշուղական գրականության պատմություն» (2002 թ.), «Կարոտի գինը» (1991 թ., իրապատում ակնարկներ, էսսեներ) և այլ գրքերի։ Հայ աշուղների միության նախագահ (2004 թ.)։
Երկեր
- «Սազայի և Ենգի», 1958 թ.
- «Շիրին, Տաղարան», 1966 թ.
- «Հովհաննես Թումանյան», 1969 թ.
- «Աշուղ Սազայի», 1971 թ.
- «Կարոտի գինը», 1991 թ.
- «Իմ Ջիվանին», 1997 թ.
- «Աշուղ Սազայի, Ով Հայաստան», 1998 թ.
- «Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին», 1999 թ.
- , «Հայ աշուղական գրականության պատմություն», 2002 թ.
- «Սայաթ-Նովա», 2004 թ.
Ծանոթագրություններ
- ↑ http://avproduction.am/?ln=am&page=person&id=1961
- ↑ Շավիղ Գրիգորյանի կենսագրությունը avproduction կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005