Set Arsenyan
Quick Facts
Biography
Սեթ Մարկոսի Արսենյան (փետրվարի 4, 1902(1902-02-04), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1988, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ հոգեբան, մանկավարժ։
Կենսագրություն
Սովորել է Վանի Երամյան վարժարանում (1915), Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում (1916), Երևանի թեմական դպրոցում (1918), ավարտել է Կ․ Պոլսի Ռոբերտ քոլեջը (1926), ապա՝ Կոլումբիայի համալսարանը (1932)։ 1937 թվականին նույն համալսարանում ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1938–67 թվականներին պաշտոնավարել է Սպրինգֆիլդի քոլեջում, որտեղ ստացել է պատվավոր դոկտորի տիտղոս։ 1968 թվականից դասավանդել է Սան–Դիեգոյի (ԱՄՆ) համալսարանում։ Արսենյանի գիտական աշխատությունները վերաբերում են երկու լեզուների (բիլինկուիզմ) ուսուցման և մտավոր զարգացման հոգեբանության բնագավառին։ 1963 թվականին այցելել է Սովետական Հայաստան և դասախոսություններ կարդացել Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստիտուտում։ Հայաստանի մշակույթի վերելքի մասին հոդվածներ է տպագրել արտասահմանի առաջադեմ մամուլում։
Գրականություն
- Bilingualism and mental development, N․ Y․, 1937; Humanics and higher education,