Sahak Kamsarakan
Quick Facts
Biography
Սահակ Կամսարական (5-րդ դար - 505), հայ իշխան Մարզպանական Հայաստանում, Արշարունյաց գավառի տանուտեր, Արշավիր Կամսարականի և Վարդանույշ Մամիկոնյանի որդին, Ներսեհ, Հրահատ և Վահան Կամսարականների ավագ եղբայրը, Կամսարականների իշխանական տոհմից։
Կենսագրություն
Սահակ Կամսարականը իր եղբայրների հետ մասնակցել է Սասանյան Պարսկաստանի դեմ տեղի ունեցած Վահանանց ապստամբությանը (481-484)։ 484 թվականին Վահան Մամիկոնյանի կողմից որպես պատգամավոր մասնակվել է Նվարսակի պայմանագրի ստորագրմանը։ 486-500 թվականներին կառուցել է Այրարատ նահանգի Շիրակ գավառի Տեկոր գյուղի մոտ գտնվող Սուրբ Սարգսի վկայարանը և վերակառուցել նույն վկայարանի մոտ գտնվող Տեկորի տաճարը։
Տեկորի արձանագրությունը
․․․․Ուրանայ եւ Հոռո․․․ (ե)պիսկոպոսի, եւ Տ․․․յրոնի Տեկորոյ վանաց երիցու, եւ Մանանայ Հազարապետի Հիմնարկեցաւ տեղիս ի ձեռն Յոհանու Հայոց կաթողիկոսի և Յոհանու Արշարունեաց յիւր բարեխաւսութիւն եւ բոլոր ազգիս եւ ամուսնի եւ որդեկաց եւ սիրելեաց եւ սրբոյ Սարգսի․ Սահակ Կամսարական շինեաց զայս վկայարան։ |
- Տեկորի տաճարը 1840-ականներին
- Տեկորի տաճարը մինչ 1912 թվականի երկրաշարժը