Rubina Pirumyan
Quick Facts
Biography
Ռուբինա Բաղդիկի Փիրումյան (Մինասյան, 1936, Թավրիզ, Central District of Tabriz County, Tabriz County, Արևելյան Ադրբեջան, Իրան), գրականագետ (ԱՄՆ)։
Կենսագրություն
Ռուբինա Փիրումյանը ծնվել է 1936 թվականին Թավրիզում: 1960 թվականին ավարտել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը։ 1978 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Հայոց լեզվի և գրականության դոկտոր, դասավանդում է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) միջին-արևելյան լեզուների ֆակուլտետում։ Գրել է սփյուռքահայ գրականության պատմությանը նվիրված աշխատություններ, մասնավորապես ուսումնասիրել է հայերի ցեղասպանության արտացոլումը 1920-1930-ական (նաև հետագա տարիների) գրականության մեջ։
Հեղինակ է «Աղետին հայ գրական արձագանքները հրեական գրականության համեմատությամբ» (1993, անգլերեն) գրքի, նաև հայկական հարցի ու ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի, [[Կանադայի և այլ երկրների մամուլում ու գիտական ժողովածուներում (հայերեն և անգլերեն)։ Մասնակցել է հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք միջազգային գիտաժողովների (Նյու Օռլեան, 1985, Լոս Անջելես, 1986, 1988, Տորոնտո, 1989, Երևան, 1990)։ Գործուն մասնակցություն ունի Կալիֆոռնիայի հայ գաղութի ազգային և կուսակցական կառույցների ղեկավարության, ինչպես նաև Հայ դատն ու հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու ասպարեզում։
Պատրաստել և հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը, 1915-1923։ Ուղեցույց աշակերտների և ուսուցիչների համար» (1988) դասագիրքը Կալիֆոռնիայի պետական դպրոցների, «Հայ դատ» ձեռնարկը՝ հայկական դպրոցների բարձր դասարանների (10, 11 և 12) աշակերտության համար։
Երկեր
- The Armenian Literary Responses to Catastrophe. Competed to the Jewish Experience, L A, 1993
- Հայ դատ, Լոս Անճելըս, 1990, 198 էջ, 1994, 190 էջ։
- Հայաստանը Հ. Յ. Դ. - բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917-1921 թթ.), Երեւան, 1997, 421 էջ։
- Հայկական հարցի պատմութիւն, Երեւան, 2002, 256 էջ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |