Romen Boroyan
Quick Facts
Biography
Ռոմեն Ղուկասի Բորոյան (հունիսի 21, 1938(1938-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 12, 2008(2008-05-12), Երևան, Հայաստան), հայ դեղաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1985):
Կենսագրություն
Ռոմեն Բորոյանը ծնվել է 1938 թվականի հունիսի 21-ին, Երևանում, այլ տվյալներով՝ Ալագյազ գյուղում: 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1964 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտում, 1985 թվականից՝ կլինիկական դեղաբանության, դեղագիտության և բուսաբանության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1993-1997 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղաբանության կոմիտեի նախագահ, 1997 թվականից՝ գլխավոր կլինիկական դեղաբան:
Աշխատանքները վերաբերում են արյան ճնշումն իջեցնող դեղերի կլինիկական դեղաբանությանը, դեղերի պարադոքսային ազդեցություններին, բուսական ծագման դեղերի դեղաբանական հատկություններին: Հեղինակ է դեղաբանության բուհական ձեռնարկների:
Պարգևներ
- Հարավսլավիայի դեղաբանների կոնգրեսի ոսկե մեդալ (ք. Իգալո, 1996):
Երկեր
- Դեղամիջոցների հոմանիշների տեղեկատու /Справочник синонимов лекарственных средств /The reference book of the drugs synonyms: (Հավելված՝ Զուգորդված դեղամիջոցների պատրաստի դեղաձևեր), Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, Ա. հ, 1991:
- Դեղաբանություն: Բժշկական ինստիտուտի ուսանողների համար, Գաբրիելյան Էմիլ Սամսոնի, Հակոբյան Վիլեն Պարույրի, Ամրոյան Էլմիրա Արտաշեսի, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Բեկյան Ռուբեն Ստեփանի, Երևան, Լիգանդ, 1992:
- Կլինիկական ֆարմակոլոգիա: Դասագիրք, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, Հայկական բաց համալսարան, 1994:
- Դեղերի և պատրաստուկների համառոտ տեղեկատու: Միջին բուժաշխատողների և բժշկական ուսումնարանների սովորողների համար, Կարապետյան Լ. Ա. դոցենտ, Բորոյան Ռոմեն Ղուկասի, «Հարություն» գիտակրթական ասոցիացիա, Երևան, Ա. հ., 2000:
- Կլինիկական դեղաբանություն: Դասագիրք, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, «Զանգակ -97», 2005:
- Կլինիկական դեղաբանության դասագիրք: Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, «Զանգակ-97», 2008:
- Простагландины: взгляд на будущее" (1983).
- "Простагландин и сердце" (1986).
- "Клиническая фармакология" (1 и 2 книги) (1990,1992).
Գրականություն
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ереван, 1998, 276 с.
Ծանոթագրություններ
- ↑ Romen Ghukas Boroyan
- ↑ «Romen Ghukas Boroyan»։ geni_family_tree (հայերեն)։ Վերցված է 2019-06-15 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 235:
- ↑ Գաբրիելյան Էմիլ Սամսոնի, Հակոբյան Վիլեն Պարույրի, Ամրոյան Էլմիրա Արտաշեսի, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Բեկյան Ռուբեն Ստեփանի, eds. (1992)։ Դեղաբանություն: Բժշկ. ին-տի ուս. համար։ Երևան: Լիգանդ։ ISBN 9785807905680
- ↑ Բորոյան Ռոմեն Ղուկասի (2005)։ Կլինիկական դեղաբանություն: Դասագիրք։ Երևան: Զանգակ -97։ ISBN 9789993029953
- ↑ Բորոյան Ռոմեն Ղուկասի (2008)։ Կլինիկական դեղաբանության դասագիրք։ Երևան: Զանգակ-97