Raymond Karagedov
Quick Facts
Biography
Ռայմոնդ Գարեգինի Կարագեդով (նոյեմբերի 29, 1925(1925-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 1987(1987-04-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1971), պրոֆեսոր (1973):
Կենսագրություն
Ռայմոնդ Կարագեդովը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 29-ին, Երևանում: 1932 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու: 1942 թվականին կամավոր միացել է ԽՍՀՄ ռազածովային ուժերին և մասնակցել Սև և Բալթիկ ծովերում տեղի ունեցած ռազմական գործողություններին: 1948 թվականին զորացրվել է որպես հաշմանդամ: 1952 թվականին ավարտել է Բաքվի ժողտնտեսության ինստիտուտը: 1959 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ: 1961 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան: 1961-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, 1973-1985 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի արդյունաբերական արտադրության, տնտեսագիտության և կազմակերպմանինստիտուտի բաժանմունքի վարիչ, 1985-1987 թվականներին՝ ԽՍՀՄ առևտրի նախարարության առևտրի իրավիճակի և պահանջարկի ուսումնասիրության ՀամԳՀԻ հայկական մասնաճյուղի տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են քաղաքատնտեսությանը, ֆինանսներին, արտադրության կառավարման և տնտեսական մեխանիզմի կատարելագործման հարցերին:
Երկեր
- Սոցիալիստական ձեռնարկության շահույթի տնտեսական բովանդակությունը: Ռ. Գ. Կարագեդով, ՀԽՍՀ ԳԱ, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1964:
- Прибиль в системе экономических категорий социализма, М., 1964.
- Хозрасчет, эффективность и прибыл (очепки теории), Новосибирск, 1979.
Ծանոթագրություններ
- ↑ «Мысли, устремленные в будущее (памяти профессора Р. Г. Карагедова)»։ cyberleninka.ru։ Վերցված է 2019-07-13
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 539:
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան › ISBD տեսք»։ koha.anau.am։ Վերցված է 2019-07-13