Rafayel Mirzabekyan
Quick Facts
Biography
Ռաֆայել Զավենի Միրզաբեկյան (հունիսի 25, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:25|2|0}}), Բաքու, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր:
Կենսագրություն
Ռաֆայել Միրզաբեկյանը ծնվել է 1950 թվականին Բաքվում: 1974 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտը: 1979 թվականից աշխատել է Մոսկվայում, 1981-1988 թվականներին եղել է Սոլովյովի անվան կլինիկական հոգեբուժական հիվանդանոցի բաժանմունքի, 1988 թվականից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի № 3 պոլիկլինիկայի նյարդահոգեբուժության ծառայության ղեկավար: 1986-1987 թվականներին աշխատել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած աշխատակիցների հոգեֆիզիկական վիճակի վերականգնման հատուկ բժշկական բրիգադում: 2002 թվականից ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 2003 թվականից՝ Եվրոպական ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի անդամ:
Մշակել է նևրոզների և հոգեմարմնական հիվանդությունների բուժման եղանակներ: