Qajik Harutyunyan
Quick Facts
Biography
Քաջիկ Արսենի Հարությունյան (1948, Քոլատակ, Մարտակերտի շրջան, Արցախ), խորհրդային հայ դերասան, ռեժիսոր։ ԼՂՀ ժողովրդական արտիստ (2004):
Կենսագրություն
Ծնվել է 1948 թվականի մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում, ուսուցչի ընտանիքում: Վեց տարեկանից հաճախել է տեղի 7-ամյա դպրոցի առաջին դասարանը: 5-րդ դասարանից տեղափոխվել է Շուշի քաղաք և սովորել թիվ 2 գիշերօթիկ դպրոցում: 1962 թվականից ավարտել է 8-րդ դասարանը և ընդունվել Ստեփանակերտի գյուղտնտեսական տեխնիկումի մեխանիզացիայի բաժինը:
1964 թվականին աշխատանքի է անցել Մաքսիմ Գորկու (այժմ Վահրամ Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես սկսնակ դերասան և միևնույն ժամանակ երկու տարի սովորել է երեկոյան դպրոցում:
1968 թվականին զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը և 1970 թվականին զորացրվելուց հետո կրկին վերադարձել Ստեփանակերտի պետական թատրոն:
1971 թվականին ընդունվել և 1973 թվականին ավարտել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան արվեստի համալսարանի թատերական բաժինը:
1982 թվականին արժանացել է Վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:
1985 թվականին ԽՍՀՄ կուլտուրայի նախարարության կողմից արժանացել է «Հանդիսատեսին կուլտուրական բարձր սպասարկման համար» մեդալի:
1988 թվականին Արցախյան շարժման նախաշեմին ստեղծել է պոեզիայի թատրոն՝ ժողովրդական դերասան Զինվոր Գևորգյանի և վաստակավոր դերասան Սամվել Բաղինյանի հետ, և շրջել Ղարաբաղի և Հայաստանի մեծ ու փոքր գրեթե բոլոր գյուղերով ու քաղաքներով, դրանով նպաստել երիտասարդների հայրենասիրական ոգու բարձրացմանը:
20 տարուց ավելի աշխատանքին զուգահեռ դասավանդում է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որտեղ ղեկավարել է թատերական և ասմունքի խմբերը:
2014 թվականին լրացավ նրա 50-ամյա ստեղծագործական գործունեությունը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնում:
Մինչ օրս աշխատում է Ստեփանակերտի պետական թատրոնում՝ որպես առաջնակարգ դերասան:
Կարիերա
Թատրոնում խաղացել է 150 դեր, որից 100 եղել են կենտրոնական կամ գլխավոր: Ինքնագործ թատերական խմբերում բեմադրել է 50-ից ավելի պիեսներ, որից՝ 5՝ պետական թատրոնում:
Դերերը թատրոնում
Ներկայացում | Դեր |
---|---|
Նամուս | Սեյրան |
Էլի մեկ զոհ | Միքայել |
Քաղքենիներ | Շիշկին |
Եկամտաբեր պաշտոն | Բելագուբով |
Անահիտ | Վաչագան |
Վարազդատ | Մուրիկ |
Առլեկինը` արքա | Առլեկին |
Գիքոր | Համբո |
40 օր համբառնալուց առաջ | Աղաբաբ Սանոյան |
Փակուղի | Օսվալդ Կոգեր |
Կողոպուտ կեսգիշերին | Միլան |
Չար ոգի | Ոսկան |
Ալվան ծաղիկ | Ճիվաչ |
Զգուշացեք, նա դեռ կա | Նազար |
Ֆիլմագրություն
Ֆիլմ | Ռեժիսոր |
---|---|
Կյանք ու կռիվ | Մհեր Մկրտչյան |
Թևանիկ | Ջիվան Ավետիսյան |
Անավարտ մանկություն | Ջիվան Ավետիսյան |
Ճակատագիր | Գոռ Վարդանյան |
Ռեժիսոր
Բեմադրել է «Աղջիկը փեսացու է փնտրում», «Զգուշացեք, դա դեռ կա», «Լույս քեզ տեսնողին» պիեսները:
Պարգևներ
- 2003 թվականին Արցախում մշակույթի զարգացման համար արժանացել է Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:
- 2004 թվականին ԼՂՀ կառավարությունը բարձր գնահատելով նրա ծառայություններն արվեստի բնագավառում՝ արժանացել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:
- 2006 թվականին ճանաչվել է տարվա լավագույն դերասան՝ Հ. Թումանյանի «Գիքորը» պիեսում Համբոյի դերակատարման համար:
- 2007 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ասմունքող:
- 2008 թվականին ԼՂՀ կառավարությունը բարձր մակարդակով նշել է նրա 60-ամյա հոբելյանը, և նա արժանացել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալի:
- 2012 թվականին Հայաստանի թատերական գործիչների կողմից արժանացել է Ոսկե մեդալի:
- 2013 թվականին մատաղ սերնդի դաստիարակության գործում կատարած ծառայության համար պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի մեդալով:
Ծանոթագրություններ
- ↑ «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն : ԱՆՁՆԱԿԱԶՄ / 50648 / 68844»։ m.sptatron.fo.ru։ Վերցված է 2017-02-21