peoplepill id: pierre-louis-agie
PLA
France Russia
1 views today
1 views this week
Pierre Louis Agie
French sculptor in 18th century

Pierre Louis Agie

The basics

Quick Facts

Intro
French sculptor in 18th century
Work field
Gender
Male
Birth
Place of death
Saint Petersburg, Russian Empire, Tsardom of Russia
Age
76 years
The details (from wikipedia)

Biography

Պյոտր Աժի (ֆր.՝ Pierre Louis Agie կամ Agis, 1752 - մարտի 10 (22), 1828, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ֆրանսիացի և ռուս քանդակագործ, ձուլորդ, դրոշմահար: Պետերգոֆի ճարտարապետական ձևավորման հեղինակներից մեկն է: Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիաի ուսուցիչ (1796—1812):

Կենսագրություն

Ծնվել է 1752 թվականին Ֆրանսիայում: 1781 թվականին արդեն լինելով կայացած քանդակագործ Եկատերինա II-ի օրոք տեղափոխվել է Ռուսաստան: 1796 թվականին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում նշանակվել է դրվագվոր քանդակագործության դասարանի ուսուցիչ: Այնտեղ նա ուսանողներին սովորեցրել է իր արվեստը, հատկապես ձուլումը և բրոնզե իրերի հատումը: Միխայլովսկի պալատի համար պատրաստված աշխատանքների շնորհիվ 1800 թվականի օգոստոսի 18-ին ճանաչվել է զարդանախշային քանդակագործության ակադեմիկոս: Զարդանախշային քանդակագործության դասարանի փակումից հետո նա շարունակում է ապրել ակադեմիայում: Ունեցել է արվեստանոց, Միխայլովսկի պալատի պես զբաղվել է պալատների քանդակային ձևավորմամբ, օրինակ` Անիչկովի պալատը, ինչպես նաև Կազանի և Սուրբ Իսահակի տաճարները: Ռուսաստանը թողել է չորս տարի արտասահմանում արձակուդի ժամանակ (1804 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 1808 թվականի դեկտեմբերի 19-ին), այդ ընթացքում համարվելով ծառայության մեջ: Աժին ունեցել է մի քանի աշակերտներ:

Մասոն եղել է, Պետերբուրգի մասոնական «Պաղեստին» ժողովարանի անդամ, որի կազմում եղել են շատ ֆրանսիացիներ, որոնք ապրել են ռուսական մայրաքաղաքում:

1816-1818 թվականներին աշխատել է իր սեփական արվեստանոցում Գրուզինո գյուղի Անդրեևի մայր տաճարի հուշարձանի վրա: Համագործակցել է Անդրեյ Վորոնիխինի հետ:

Մահացել է 1828 թվականին կաթվածից, չթողնելով ժառանգներ:

Ծանոթագրություններ

  1. Ажи // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. Коновалов Э. Г. Новый полный биографический словарь русских художников. — М: Эксмо, 2008. — С. 16. — ISBN 978-5-699-20636-0
  3. Ажи, Петр Петрович

Գրականություն

  • «Сборник матер. для истории Имп. ак. худ.», т. I и II, и Указатель А. Е. Юндолова, Спб., 1887;
  • Формулярн. список Спб. сенат. архива, 1804, № 66, св. 42.
  • Серков А. И. Русское масонство. 1731—2000 гг. Энциклопедический словарь. М.: Российская политическая энциклопедия, 2001:
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Pierre Louis Agie

Basics

Introduction

Կենսագրություն

Ծանոթագրություններ

Գրականություն

Lists

Also Viewed

Lists
Pierre Louis Agie is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Pierre Louis Agie
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes