Olivier Bertrand
Quick Facts
Biography
Օլիվիե Բերտրան, (ֆրանս․՝ Olivier Bertrand 1975, Մարսել), քանդակագործ, Մարսել, 1975 թվական, հայրը՝ ֆրանսիացի, մայրը՝ ասիացի։ Նկարչությամբ, վիզուալ արվեստով և, մասնավորապես, օրիգամիով, նա հրապուրվել է շատ վաղ տարիքում։
|
Տնտեսագիտական կրթություն ստանալուց և մագիստրոսի կոչում ստանալուց հետո Օլիվիե Բերտրանը վերջապես նախընտրել է զբաղվել վեբ-ձևավորմամբ:15 տարի անց նա, օգտվելով առողջության վերականգնման ժամանակահատվածից, վերադարձել է դեպի արմատներ, դեպի իր առաջին սերը։ Չնայած այս անգամ նա թուղթ չի ծալել, բայց նրա մանտրան մնացել է նույնը՝ ստվարաթուղթն է, որի հետ նա աշխատում է նոր շրջադարձով։ Միասին հավաքելով ստվարաթղթերի կտորներ՝ նա ստեղծել է իրական չափի կենդանիների քանդակներ։
Գործունեության սկիզբ
Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ կենդանիների զարմանահրաշ քանդակագործ Աուրելիեն Ռենոն կապվել է Օլիվիե Բերտրանի հետ բացատրելու համար, որ լսել է իր աշխատանքի մասին և խիստ անհրաժեշտ է համարձակվել դա ցույցադրել։ Իր հասակակիցներից մեկի կողմից այս ճանաչումը նրան վստահություն է հաղորդել։
|
|
Առաջին ցուցահանդես
Առաջին ցուցահանդեսը՝ Art Capital Salon-ը, որը տեղի է ունեցել Մեծ Պալատում՝ Grand Palais, 2019 թվականի փետրվարին։ Այս միջոցառմանը, գորիլան՝ «Kong»-ը, արժանացել է հասարակության հատուկ համակրանքին և պարգևատրվել Ֆրանսիայի նկարիչների ցուցահանդեսի Բրոնզե մեդալով, ինչը բացառիկ հազվադեպ մրցանակ է՝ առաջին անգամ միջոցառմանը մասնակցողի համար։
Ստվարաթղթե կենդանիների ընտրություն
Օլիվիե Բերտրան։
Տեխնիկա
Օլիվիեն հավաքում է տարբեր հաստության ստվարաթղթե արկղեր, դրանցից ամենահաստերն օգտագործում է քանդակի կմախքը կառուցելու համար։ Կմախքը պատրաստվում է միասին ծալված ստվարաթղթի կտորներից։ Որոշ արվեստի գործեր ունեն մետաղի ձողեր, որոնք ինտեգրված են կմախքի կառուցվածքի մեջ՝ հիմքին կցվելու համար։ Քանդակները մշակվում են հրակայուն նյութով և թափանցիկ էպօքսիդային խեժով` դրանց երկարակեցությունը և ամրությունը երաշխավորելու համար։
Օլիվիե Բերտրանի ստեղծագործություններ
Օլիվիե Բերտրանն ու իր առաջին ստվարաթղթե քանդակը։
Panda, 2020 թվական, եզակի գործ ամբողջությամբ պատրաստված ստվարաթղթից, 100 սմ բարձրություն:
Կանգնած գորիլա, 2020 թվական: Այս եզակի գործը ամբողջովին պատրաստված է ստվարաթղթից, բարձրությունը 230 սմ:
Օլիվիե Բերտրանն իր ստվարաթղթե քանդակի կողքին։
Ցատկող վագր, 2019 թվական։ Այս եզակի գործը ամբողջությամբ ստվարաթղթից է: Այն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Փարիզի Մեծ Պալատի Artistes Français սրահում 2020թվականին։ Բարձրությունը 170 սմ:
Սպարտացի, ստեղծվել է 2020 թվականին։ Այս եզակի գործը ամբողջովին պատրաստված է ստվարաթղթից:
Սպարտացի, ստեղծվել է 2020 թվականին։ Այս եզակի գործը ամբողջովին պատրաստված է ստվարաթղթից:
«Մտածողը»,2020 թվական: Բարձրությունը 70 սմ։
Մրցանակներ
Դեյվիդ Շեֆերդի Վայրի բնության հիմնադրամ
- Վայրի բնության տարվա նկարիչ։ Կենդանիների վարքի կատեգորիա։
- Mall պատկերասրահ, Լոնդոն, 2020 թվական։
Կենդանիների արտիստների ազգային տոնավաճառ
- Տնօրենների խորհրդի մրցանակը։
- Հյուրանոց Malestroit, Բրի սյուր Մարն, 2019 թվական։
SABEXPO Բրյուսել
- Հայտնություն 2019։
- Costermans պատկերասրահ, Բրյուսել, 2019 թվական։
ԱՐՏԿԱՊԻՏԱԼ, Ֆրանսիական նկարիչների սրահ
- Բրոնզե մեդալ։
- Մեծ պալատ (Grand Palais), Փարիզ, 2019 թվական։
Մասնավոր մրցանակներ
- Լեոն Ռինյոյի անձնական մրցանակ, քանդակի բաժին, Մեծ Պալատ, Փարիզ, 2020 թվական։
- Ֆրանսիացի նկարիչների ընկերների անձնական մրցանակ, Մեծ Պալատ, Փարիզ, 2019 թվական։
Ստվարաթուղթն առաջարկում է մի շարք առավելություններ, այն թեթև նյութ է և ձեռք բերելը շատ հեշտ է, կատարելապես գործունակ է լայնամասշտաբ առարկաների համար… Ես իսկապես սիրում եմ առօրյա թափոններ օգտագործելու գաղափարը, այն ինչ մարդիկ դուրս են նետում, պետք է փորձել դարձնել ցանկալի։ Անկասկած, ես ավելի զգայուն եմ կենդանիների նկատմամբ իրենց առեղծվածի, անհասկանալիության պատճառով, մինչդեռ, ավաղ, մարդկային էության արատները, որոնք ես գիտեմ, ինձ հեռացնում են մարդկային կազմվածքից՝ որպես ստեղծագործության օբյեկտի։ Քանդակելով ստվարաթղթե կենդանիներ, ես իսկապես զգում եմ, որ լիովին համահունչ եմ իմ սիրած թեմային` շրջակա միջավայրին։ Ինձ հաճելի է ընտրել կենդանիներ, որոնք զգալի ուժ են ճառագում և առաջին հայացքից բավականին հակասական են, հաշվի առնելով իմ օգտագործած ստվարաթղթի փխրունությունը։ Առարկան և դրա նյութը ներդաշնակեցնող այս երկակիության միջոցով ես փորձում եմ իմ ձևով նախազգուշացնել մարդկանց կենդանական աշխարհի անապահովության մասին։ |
Ծանոթագրություններ
- ↑ «About me»
- ↑ «AURELIEN RAYNAUD Peintre Sculpteur Animalier»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-13-ին։ Վերցված է 2021-07-18
- ↑ «Turning Cardboard into extraordinarily amazing life size animal sculptures»
- ↑