peoplepill id: olga-tumanjan
OT
Georgia Armenia
5 views today
5 views this week
Olga Tumanjan
Հովհաննես Թումանյանի կինը

Olga Tumanjan

The basics

Quick Facts

Intro
Հովհաննես Թումանյանի կինը
A.K.A.
Olga Mackaljan
Gender
Female
Place of birth
Tbilisi, Georgia
Death
Place of death
Yerevan, Armenia
Age
99 years
The details (from wikipedia)

Biography

ՕլգաԲադալիԹումանյան (Մարիամ Մաճկալյան) (դեկտեմբերի 22, 1871(1871-12-22), Թիֆլիս - 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ, Հովհաննես Թումանյանի կինը։


Կենսագրություն

Օլգա Մաճկալյանը ծնվել է 1871 թվականին Թիֆիլիսի Խարխուփ թաղամասում՝ տատի տանը։ Սովորել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում։ Հայրը մշտապես ապրում էր Աղստաֆայում, այդ պատճառով էլ ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի հորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, որը կորցրել էր կնոջը և, որպես քահանա իրավունք չուներ երկրորդ անգամ ամուսնանար։ Նա կյանքը կապել է Օլգայի մոր՝ Շուշանիկ Մաճկալյանի հետ և որդեգրել նրա միակ դստերը։ Նրանց ընտանիքի նկատմամբ տեր Հովհաննեսի մտերմությունը շարունակվել է նաև Օլգայի և Թումանյանի ամուսնությունից հետո։

Ամուսնություն

Լինելով կոնսիստորի գրագիր, Հովհաննեսը հաճախ էր թղթերտանում Հովհաննես քահանա Մարտիրոսյանենց տուն։ Հետագայում Օլգան իմանում է, որ մայրը, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, (որը նույնպեսկոնսիստորի անդամ էր) առանց իր իմանալու որոշել են նշանել և ամուսնացնել Թումանյանի հետ, որից հետո Թումանյանինձեռնադրեն քահանա: Նշանվելուց հետո Թումանյանըհամարյա ամեն օր լինում էր նրանց տանը,ճաշում էր, մնում էր մինչև ուշ երեկո:

Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի: Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս:


1888 թվականի դեկտեմբերի 1-ին տասնիննամյա Թումանյանն ամուսնանացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։

Հասարակական գործունեություն

Օլգա Թումանյանը մշտապես հոգատար է եղել Թումանյանի նկատմամբ, աջակցել նրան հնարավորին դեպքերում։ Հաշվի առնելով նրա հոգատարությունը Թումանյանի նկատմամբ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումայնանին անվանել է Օլգայի 11-րդ զավակ։ Օլգա Թումանյանն իր տանը ամիսներով հյուրնկալել է հայ մտավորականության ներկայացուցիչների, իր տանը պահել և խնամել է նաևԱլեքսանդրապոլի որբանոցից ամուսնու բերած որբերին։

Ամուսնու և հինգ երեխաներիմահվանից հետո Օլգա Թումանյանին հաջողում էԹումանյանների թիֆլիսյան տանունեցվածքի մեծ մասնու բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը Երևան տեղափոխել և դուստրերի հետ ստեղծելԹումանյանի թանգարանը: Այդ գործընթացներին նրան աջակցել է Անաստաս Միկոյանը։ Օլգա Թումանյանը 1969 թվականին ներկա է եղել Հովհաննես Թումանյանի 100-ամյակի տոնակատարությանը։

Օլգա Թումանյանը մահացել է 100 տարեկանում՝ 1971 թվականին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Օլգա Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Օլգա Թումանյանը» գիրքը

Ընտանիք

  • Հայրը՝ Բադալ Մաճկալյան
  • Մայրը՝ Շուշանիկ Մաճկալյան
  • Ամուսինը՝ Հովհաննես Թումանյան
  • Որդիները՝ Մուշեղ Թումանյան, Արտավազդ Թումանյան, Համլիկ Թումանյան, Արեգ Թումանյան
  • Դուստրերը՝ Աշխեն Թումանյան, Նվարդ Թումանյան, Թամար Թումանյան, Անուշ Թումանյան, Արփենիկ Թումանյան, Սեդա Թումանյան

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Olga Tumanjan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Olga Tumanjan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes