peoplepill id: nupar-akishyan
հայ արձակագիր
Nupar Akishyan
The basics
Quick Facts
Intro
հայ արձակագիր
Work field
Gender
Male
Religion(s):
Place of birth
Cilicia
Place of death
Fresno
Age
59 years
Residence
United States of America
The details (from wikipedia)
Biography
Նուպար Ակիշյան (1934, ապրիլի 15, գյուղ Գըրըգխան, Կիլիկիա - 1994, հունվարի 19, Ֆրեզնո), սփյուռքահայ գրող, արձակագիր, հրապարակախոս։
Կենսագրություն
Նուպար Ակիշյանը ծնվել է Կիլիկիայի Գըրըգխան գյուղում։ Սովորել է Հալեպի Մեսրոպյան նախակրթարանում և Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1957 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1960 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, 1965 թվականին՝ Բոստոնի համալսարանը։ Մասնագիտացել է բնագիտության բնագավառում։
1978 թվականից աշխատակցել է «Պայքար», «Զարթոնք», «Արև», «Նոր օր» պարբերականներին։ Ստեղծագործությունները նվիրված են սփյուռքահայ կյանքին, հայապահպանությանը։ Հանդես է եկել նաև Շահան Շահե կեղծանունով։
Ստեղծագործություններ
Լույս են տեսել
- «Հոսանքն ի վար» (1976 թ.)
- «Անարգուած մարդիկ» (1978 թ.)
- «Օտար անցորդը» (1986 թ.) պատմվածքների ժողովածուները
- «Գաղթականները» (1983 թ.) վեպը
Հեղինակ է նաև «Շահան Շահնուր» (1982 թ.), «Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան» (1984 թ.) մենագրությունների։
Մրցանակներ
- ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի մրցանակ, 1983 թ.
- «Վարդգես և Ռիտա Պալյան» մրցանակ, 1987 թ.
Երկեր
- Հոսանքն ի վար (պատմվածքների ժողովածու), 1976 թ.
- Անարգուած մարդիկ (պատմվածքների ժողովածու), 1978 թ.
- Շահան Շահնուր (մենագրություն), 1982 թ.
- Գաղթականները (վեպ), 1983 թ.
- Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան (մենագրություն), 1984 թ.
- Օտար անցորդը (պատմվածքների ժողովածու), 1986 թ.
- Մարդը հողին վրա, Ե., 1987 թ.
- Հողի և հացի մարդիկ (վեպ), Լոս Անջելես, 1990 թ.
- Երբ դաշտերը կը մեռնին (պատմվածքներ), Լոս Անջելես, 1998 թ.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Նուպար Ակիշեան (1934 - 1994)
The contents of this page are sourced from Wikipedia article.
The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Nupar Akishyan is in following lists
By field of work
comments so far.
Comments
Credits
References and sources
Nupar Akishyan