Norayr Zhamgaryan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամհարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Ռուբենի Ժամհարյան (մայիսի 22, 1949(1949-05-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
Նորայր Ժամհարյանը ծնվել է 1949 թվականին։ Շվի նվագել է 15 տարեկան հասակից։ Նվագել է Գուրգեն Հովումյանի ղեկավարած Պիոներների քաղաքային պալատի փողային նվագախմբում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկում և միանգամից հայտնվել տեխնիկումի ժողգործիքների անսամբլում։ Նվագախմբի ղեկավար Կարլեն Միրզոյանի միջնորդությամբ տեղափոխվել է Հայհամերգի նորաստեղծ անսամբլ, որի կազմում շրջագայել է բազմաթիվ երկրներով, այդ թվում Մավրիտանիա, Հնդկաստան ու Մադագասկար։ Հավասարապես տիրապետում է մի քանի գործիքների՝ շվի, դուդուկ, զուռնա, բլուլ։ 1981 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժին՝ Խաչատուր Ավետիսյանի դասարան։ Ուսումն ավարտելուց հետո դասավանդել է բլուլի կատարողական արվեստ։ Հետագայում դարձել է նորաստեղծ Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։
Շրջագայել է աշխարհի 39 երկրներում, դարձել է համամիութենական երաժշտական մրցանակների եռակի դափնեկիր։ 1986 թվականից ղեկավարել է Ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնում բացված «Կռունկ» պարային անսամբլի երաժշտական մասը։ 1999-2013 թվականներին եղել է Հայաստանի Ազգային նվագարանների երաժշտական դպրոցի տնօրենը։ Դասավանդում է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։
Գրել է բազմաթիվ երգեր Ֆլորա Մարտիրոսյանի, Սուսաննա Սաֆարյանի, Համլետ Գևորգյանի, Արման Հովհաննիսյանի և այլ երգիչների համար։ 1979 թվականին ձայնագրվել է նաև «Ձորի Միրոն» գեղարվեստական ֆիլմում։
Ընտանիք
Շեփորահար Ռուբեն Ժամհարյանի որդին է։ Դուստրը երգիչ, պարուհի Թամարա Ժամհարյանն է։