Norayr Karganyan
Quick Facts
Biography
Նորայր Սարգսի Կարգանյան (հունիսի 1, 1948(1948-06-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 5, 2014(2014-01-05)), հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)։
Կենսագրություն
1965 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ 1995 - 2008 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում (դոցենտ)։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության քանդակի սեկցիայի նախագահ, ԽՍՀՄ նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի Կանարների միության անդամ։ 1965 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից և բազմակի դիպլոմակիր։ Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում։
Մոնումենտալ ստեղծագործություններ
- Հովհաննես Բաղրամյանի հուշարձան (2003, բրոնզ, գրանիտ, Երևան)
- Վահան Տերյանի հուշարձան (2000, բազալտ, Երևան)
- Տիգրան Պետրոսյանի հուշարձան (2006, բրոնզ, գրանիտ, բազալտ, Երևան)
- Գոհար Գասպարյանի հուշարձան (քաղաքային պանթեոն), մարմար, 2008
- «Անտառային հեքիաթ», Երևանի մանկական երկաթուղի, տուֆ, 1994
- «Մայրություն», Երևան, Սայաթ-Նովա փողոց, մարմար, 2002
Պատկերասրահ
Հովհաննես Բաղրամյանի հուշարձան
Վահան Տերյանի հուշարձան
Տիգրան Պետրոսյանի հուշարձան
«Անտառային հեքիաթ», Երևանի մանկական երկաթուղի, տուֆ, 1994