Nina Yepiskoposyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եպիսկոպոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նինա Հայկի Եպիսկոպոսյան (ապրիլի 6, 1945(1945-04-06), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2000)։
Կենսագրություն
Նինա Եպիսկոպոսյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 6-ին, Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարանը։ 1974-1980 թվականներին եղել է Երևանի բժշկական համալսարանի կենսաբանական գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, 1980-1996 թվականներին՝ ներքին հիվանդությունների ախտորոշման ամբիոնի գիտաշխատող։ 1996-2003 թվականներին եղել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2003 թվականից՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ուսումնագիտական կենտրոնի ղեկավար։
Նինա Եպիսկոպոսյանը հեղինակ է ավելի քան 90 գիտական աշխատանքների`տերմինալային պայմաններում ազատ ամինաթթուների նյութափոխանակության խանգարումների բնութագրերը ուսումնասիրելու բնագավառում։
Աշխատանքները վերաբերում են վերջնային վիճակների և վերակենդանացման հարցերին, սրտի իշեմիկ հիվանդության ախտածնության մեխանիզմների ուսումնասիրությանը՝ մասնավորապես արյան բջջային տարրերի թաղանթային կառուցվածքների խանգարումների շտկմամբ։
Անդամակցություն
- Խորհրդային Հայաստանի ախտաբանների ընկերակցության անդամ (1973)։
- Խորհրդային Հայաստանի ֆիզիոլոգների ընկերակցության անդամ (1973)։
Գրականություն
- Айриян А. П. Армянские учёные-медики, Ер., 1998.