Nina Asaturova
Quick Facts
Biography
Նինա Ալեքսանդրի Տեր-Ասատուրովա (1874, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայազգի երգչուհի, սոպրանո։
Կենսագրություն
Նինա Ասատուրովան ծնվել է 1874 թվականին, Թիֆլիս քաղաքում։ Երգեցողություն է սովորել Թիֆլիսի երաժշտական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում և այն ավարտել 1897 թվականին (Կ. Ֆեռնի-Ջիրալդոնիի և Օ. Պալեչեկի դասարաններ)։
1896 թվականին Սանկտ Պետերբուրգ Միխայլովսկի թատրոնում առաջինն է կատարել Ջենովևայի դերերգը (Ռոբերտ Շումանի «Ջենովևա»)։
Երգչուհու դերերգերից են նաև՝ Գորիսլավա (Միխայիլ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Նատաշա, Դոննա Աննա (Ալեքսանդր Դարգոմիժսկուի «Ջրահարս », «Քարե հյուրը», Քսենյա (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Մաշա (Է. Ֆ. Նապրավնիկի «Դուբրովսկի»), Լիզա, Մարիա, Տատյանա (Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Պիկովայա դամա», «Մազեպա», «Եվգենի Օնեգին»), Վալենտինա (Ջակոմո Մեյերբերի «Հուգենոտներ»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»)։
Երգչուհին համերգներով հանդես է եկել Պերմ, Կազան, Սարատով, Մոսկվա, Թիֆլիս և այլ քաղաքներում։ Նա համագործակցել է դիրիժորներ Ա. Պ. Ասլանովի, Ե. Ե. Պլոտնիկովի, Ա. Ա. Էյխենվալդի հետ։ Ըստ մասնագետների՝ Ասատուրովան աչքի է ընկել ձայնի հաճելի տեմբրով և հնչողությամբ, վոկալ տեխնիկայի բարձր մակարդակով, բեմական վարպետությամբ։
Գրականություն
- Пружанский А. М. Отечественные певцы. 1750—1917: Словарь. Часть первая — М., 1991. С. 32
- Словарь сценических деятелей. — СПб., 1898. Вып. 1. С. 25